Ականավոր քաղաքական գործիչները՝ Ֆելիքս Բախչինյանի մենագրություններում
ОБЩЕСТВОԱվետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում երեկ տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, «Ֆրիտյոֆ Նանսեն» թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը:
Ֆելիքս Բախչինյանն ընթերցողին ներկայացրեց երեք մենագրություն: Առաջին մենագրությունը՝ «Հույսի և հավատի ասպետը», նվիրված է հասարակական–քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Երկրորդը՝ «Նահապետը» մենագրությունը, նվիրված է ՀՀ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին: Ֆելիքս Բախչինյանն իր երրորդ մենագրությունը նվիրել է ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանին:
Երեք գրքերն էլ ընթերցողներին են ներկայացնում հասարակական–քաղաքական ակնառու գործիչների կյանքն ու անցած ճանապարհը:
Գրքերի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Ֆելիքսը ժամանակ է գտնում իր կյանքից և հոգուց ուրիշներին բաշխելու և ուրիշների կենսագրությունն ուսումնասիրելու համար...»:



