Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ընդերքօգտագործման վերաբերյալ նոր որոշումը վստահություն չի ներշնչում

ЭКОНОМИКА

Past.am-ը տեղեկացնում է. Ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձինք հայտի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագիծը: Կառավարության Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ավելացվել է որոշման մի նախագիծ, ըստ որի այլևս այդ նախագծերը պետք է կազմվեն կոնկրետ կառուցվածքին, բովանդակությանը և ձևավորման պահանջներին համապատասխան:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36–րդ, 39–րդ և 50–րդ հոդվածներով սահմանված է, որ ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով դիմումին կից ներկայացվող ուսումնասիրման ծրագիրը և արդյունահանման նախագիծը ինչ պետք է ներառի: Սակայն չեն սահմանված պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, որը իր հերթին առաջացնում է որոշակի բարդություններ և երկիմաստ ընկալումներ հայտատուների համար: Շատ դեպքերում ծրագրերը և նախագծերը ներկայացվում են կամայականորեն կազմված՝ առանց պատշած ձևավորման տեքստի, երբեմն տեքստի բովանդակությունը չի համապատասխանում ծրագրի նպատակին, քարտեզագրական նյութերը և դրանց մասշտաբները պատահականորեն են ընտրված:

Հանքարդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի կազմման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները՝ ՀՀ կառավարության որոշման տեսքով: Որոշման նախագիծը մշակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

Ներկայացված որոշման նախագծի ընդունումով ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերը և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագծերը լիազոր մարմին կներկայացվեն սահմանված պահանջների պահպանմամբ:

Նախագծում ասված է, որ արդյունահանման նախագիծը կազմելիս պահպանվում են ընդերքի օգտագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող օրենսդրությամբ սահմանված պահանջները: Այն պետք է պարունակի բոլոր տվյալները՝ շարադրված դյուրըմբռնելի, ոչ երկիմաստ, հակիրճ, առանց ավելորդ տարրերի, ճշգրիտ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նախագծային նյութերի վերլուծությունն առանց հեղինակի մասնակցության:

Այս նախագծի արդյունավետության, որպես դրական քայլ լինելու վերաբերյալ կարծիք հարցրեցինք Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանից, ով լսելով նախագծի ընդհանուր նկարագիրը՝ նշեց, որ նման բաների նկատմամբ նա ոչ մի վստահություն չունի:

Նոր նախագծով բովանդակության մեջ հստակեցում մտցնելու վերաբերյալ Սանասարյանը նշում է, որ այսօր ունենալով այս իշխանություննը, ոչ մի դրական փոփոխություն չի սպասում հանքարդյունաբերության ոլորտում հօգուտ ժողովրդի կամ պետության՝ պատճառաբանելով, որ հիմնականում իրենք են (իշխանությունը,– խմբ.) տերերը, և իրենք էլ հանցագործ ծրագրերին ընթացք են տալիս:

«Մի հատ նայեք, թե ամբողջ կառավարությունում ովքեր են հավաքված, նրանք, ովքեր հանքերը վերցնում են իրենց ղեկավարների համար: Նրանք անընդհատ նման խոստումներ կտան: 15–20 տարի հետո, երբ երկիրը ավերված կլինի, կարող են նաև թունդ օրենքներ ընդունել, երբ արդեն ամեն ինչ անցած–գնացած լինի»,– նշեց Սանասարյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»