Խիստ մի դատեք
АНАЛИТИКА
Ուսանողական դասադուլների հանդեպ համացանցային հեգնանքն ու քամահրական քննադատությունները, ամեն բառից կառչելու միտումն ու բարձրագույն ճշմարտության դիրքերից խոսելը կարող են տպավորություն ստեղծել, թե մենք ապրում ենք խիստ ինտելեկտուալ ու բծախնդիր հասարակությունում, որտեղ թերի տեքստերը, կիսատ գործերը, պոպուլիզմը կամ պրագմատիզմի բացակայությունը խստորեն արգահատելի են:
Իրականում, սակայն, վերոնշյալ դրսևորումները կան միայն այն դեպքում, երբ ամբոխի մեջ տեղավորված, ազգ-բանակ կամ մեկ այլ կոնցեպտի քողի տակ ուժեղի կողմը դիրքավորված խմբերը փորձում են բնում խեղդել ցանկացած բան, որ կարող է խաթարել իրենց և մեծամասնության անքակտելի միասնությունը:
Որովհետև այդ խստաբարո քննադատականությունը դրսևորվում է բացառապես նման դեպքերում: Մնացյալ դեպքերում, այդ մոտեցումը խորը թաքնվում է և իր տեղը զիջում համակարգին ծանոթ խաղի կանոնների շրջանակներում սեփական կարիերայի հարցերը ամեն գնով զիջելուն:
Խիստ մի դատեք, պարոնայք: Ոչ թե որովհետև այդ ամենն անում եք շատ ոչ պրոֆեսիոնալ ձևով ՝ որպես քարոզչության մասնակիցներ, ոչ էլ այն պատճառով, որ ձեզ կարող են մեղադրել իշխանության քարոզչության մեջ: Այլ որովհետև բնական գործընթացները չեն խաթարվում ձեր քննադատություն կոչվող սուր խայթոցներով:
Արտակ Ասլանյան




















































