Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սաադ Հարիրին կարող է ցնցել ողջ Մերձավոր Արևելքը

МЕЖДУНАРОДНОЕ

Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները տարիներ շարունակ պայմանավորվել են Պարսից ծոցում գտնվող Թոնբ–է բոզորգ, Թոնբ–է քուչեք և Աբու Մուսա վիճելի կղզիներով: Թեհրանը մշտապես հայտարարել է, որ Աբու–Դաբին իրավունք չունի անհիմն պահանջներ ներկայացնել այս կղզիների նկատմամբ, իսկ ԱՄԷ–ն, դրանք իրենը համարելով, սպառնացել է Թեհրանի հետ խնդիրը միջազգային դատարանում պարզել: Չնայած դրան՝ Թեհրանն ու Աբու–Դաբին շարունակել են լայն առևտրական համագործակցություն ծավալել, և Թեհրանին է բաժին ընկել ԱՄԷ–ի արտաքին առևտրաշրջանառության շուրջ մեկ քառորդը: Իրողություն, որը կողմերին կարող էր հույս ներշնչել՝ կղզիների շուրջ ստեղծված անիծյալ շրջանից դուրս գալու համար, և եթե չսկսվեր սիրիական պատերազմն ու Սաուդյան Արաբիան այս երկրին էլ չներքաշեր հակաիրանական կոալիցիայի մեջ, գուցե նաև այս պահին որոշակի առաջընթաց գրանցված լիներ: Մյուս կողմից էլ՝ այդ մասին խոսելն այլևս անիմաստ է դառնում, որովհետև, հատկապես Ծոցի ճգնաժամից հետո, ԱՄԷ–ն ավելի ու ավելի ներքաշվեց հակաիրանական քաղաքականության և շիական գոտին խափանելու՝ սաուդյան ծրագրերում: Հետևաբար, խիստ օրինաչափորեն մեջտեղ եկավ այն փաստը, որ Էր–Ռիադում հրաժարականի տեքստը հնչեցնելուց հետո Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հատկապես պիտի Էմիրություններ մեկներ՝ հետագա անելիքների հարցում նաև Աբու–Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահայանի հետ բանակցություններ վարելու:

Ցավոք, մամուլին չի հաջողվել այցի պարզ փաստն արձանագրելուց բացի՝ նաև կոնկրետ տեղեկություններ հաղորդել բանակցությունների վերաբերյալ: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում նոր լարում է սպասվում Լիբանանի վարչապետի անխոհեմ քայլի պատճառով, ակնհայտ է: Պարզ է նաև, որ Սաուդյան Արաբիան այժմ արդեն ողջ արաբական աշխարհին և նույնիսկ չճանաչված Պաղեստինին է փորձում այս խժդժության մեջ ներքաշել, ինչի վրա Լոնդոնում լույս տեսնող Ալ–Ռաի ալ–Յում պարբերականն է փորձել ուշադրություն հրավիրել: Վերջինիս փոխանցմամբ, չնայած բազմաթիվ խնդիրներին ու սկանդալներին, Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն ու Մուհամմադ թագաժառանգ արքայազնը շտապ կարգով Էր–Ռիադ են հրավիրել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին, որպեսզի նրա հետ բանակցություններ վարեն Թեհրանի և Հըզբոլլահի դեմ կոալիցիայում ներգրավվելու վերաբերյալ: Իսրայելական Մաարիվի փոխանցմամբ՝ այս քաղաքականությունն ի սկզբանե մեծ աջակցություն է վայելել Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Սպիտակ տանը, որտեղ հույս ունեն, որ Լիբանանում ապրող պաղեստինցի մեծաթիվ ներգաղթյալները, որոնց մեծ մասը աբբասյան ՖԱԹՀ–ին, ոչ թե ՀԱՄԱՍ–ին են պաշտպանում, այսօր էլ չեն ընկրկի և արդեն Լիբանանում չեն պաշտպանի նախագահ Միշել Աունի և Հըզբոլլահի քաղաքական գիծը:
Ինչպիսի դիրքորոշում է արտահայտել Աբբասը՝ հայտնի չէ: Բայց կարելի է պատկերացնել նրա մտահոգության աստիճանը, եթե Էր–Ռիադ է ժամանել նախապես Շարմ ալ–Շեյխ մեկնելով, որտեղ Եգիպտոսի նախագահ Աբդ ալ–Ֆաթթահ աս–Սիսիի հետ է բանակցություններ վարել: Այս մասին, ի դեպ, Middle East Eye–ը գրեց՝ հավելելով, որ Աբբասն այժմ միայն մի հնարավորություն ունի՝ Հարիրիի օրինակով Էր–Ռիադում ընթերցել իր հրաժարականի տեքստը, ապա զգուշորեն հետաքրքրվել, թե որ շքեղ հյուրանոցում է Սալման թագավորը նախատեսում տնային կալանքի ենթարկել իրեն (դրամատիզմից բացի՝ ակնհայտ է նաև հեգնանքը. ի վերջո, սաուդի արքայազներին ձերբակալելուց հետո Սալման թագավորը նրանց հինգաստղանի հյուրանոցում է պահում...) և ընդհանրապես՝ ինչ պլաններ կան անձամբ իր հետ կապված, եթե չհամաձայնի հակաիրանական կոալիցիայում ներգրավվել:

Բայց օրվա լույսի պես հստակ է, որ Աբբասին ներքաշելով այս հակամարտության մեջ՝ Սաուդյան Արաբիան հերթական անգամ ի չիք է դարձնում պաղեստինյան ազգային համաձայնություն ասվածը, որ կայացավ ՖԱԹՀ–ՀԱՄԱՍ վերջին համաձայնագրով: Մանավանդ, որ՝ ՀԱՄԱՍ–ը օրերս էր հանդես եկել մի հայտարարությամբ, որում իր զորակցությունն էր հայտնել լիբանանյան Հըզբոլլահին՝ Իսրայելի դեմ լայն իմաստով ազատագրական պայքարում:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай