Առաջին անգամ Հայաստանում՝ ՎԵԲ-ՍԵՐԻԱԼ. Էքսկլյուզիվ հարցազրույց պրոդյուսերի հետ
ИНТЕРВЬЮ
Առաջին անգամ Հայաստանում՝ ՎԵԲ-ՍԵՐԻԱԼ. Էքսկլյուզիվ հարցազրույց պրոդյուսերի հետ.՛՛Վեբ սերիալն այսօր ամենաթարմ ու պահանջված տրենդն է՛՛
Մեր հյուրն է պրոդյուսեր և սցենարիստ՝ Արփի Վանյանը
Արփի, մեզ հայտնի դարձավ, որ Դուք նախաձեռնել եք Հայաստանում առաջին Վեբ-սերիալի նկարահանումները: Քանի որ առաջինն է, ուստի մի քիչ էլ անհասկանալի է. Կարո՞ղ եք պարզաբանել՝ ի՞նչ է դա և ինչով է այն տարբերվելու հեռուստաեթերի սերիալներից:
-Վեբ սերիալը , դա սերիալի մի տեսակ է, որը ստեղծվում է համացանցի միջոցով ցուցադրելու համար, թեկուզ չի բացառվում, որ այն հետագայում կարող է եթեր հեռարձակվել նաև հեռուստատեսությունով: Այս ժանրը վերջին ժամանակներում մեծ թափ է հավաքել և պատճառն այն է, որ օր օրի աճում է համացանցից օգտվողների բանակը: Մարդիկ, մեծ մասամբ երեխաներն ու երիտասարդները, իրենց հետաքրքրող ողջ տեղեկատվությունը ստանում են համացանցից, ինչպես նաև հենց համացանցում տեղադրված ֆիլմերն ու սերիալներն են դիտում: Միայն այն, որ յութուբյան բլոգերները միլիոնավոր հետևողներ ունեն, արդեն հերիք է հասկանալու, որ ապագան համացանցինն է, ուստի նաև վեբ-սերիալներինը:
Առաջինը լինել միշտ էլ դժվար է ու վախենալու: Չեք վախենու՞մ այդ դժվարություններից, չէ՞ որ դուք այս նախագծի ոչ միան սցենարիստն եք, այլ նաև պրոդյուսերը:
-Չեմ վախենում, որովհետև համոզված եմ, որ ճիշտ ուղու վրա եմ: Երկար տարիներ աշխատելով այս ոլորտում ունեմ համապատասխան փորձ և իրենց գործին տեղյակ, լավ մասնագետներից կազմված թիմ: Դժվարություններ, իհարկե կան, բայց դրանք հաղթահարելը և նպատակիդ հասնելն արդեն հաճույք է:
Արփի, ուզում եմ հասկանալ վեբ-սերիալի նկարահանումների համար գումար որտեղի՞ց եք գտնում:
-Տեսեք, աշխարհում հայտնի այնպիսի բրենդեր ինչպիսիք են Samsung-y, Toshiba-ն, Red Bull-ը, Lexus-ը, Mercedes-ը և այլոք իրենց գովազդը վտահում են հենց վեբ-սերիալներին, ինչպես նաև իրենց ընկերությունների մասին իտեռնետ-սերիալներ են նկարահանում: Եվ գիտե՞ք ինչու. քանի որ նրանք արդեն հասկացել են, որ վեբ-սերիալը դա արվեստի աստիճանի հասցրած գովազդ է և որ այն ամենաթարմ ու ամենապոպուլյար տրենդն է այսօր :
Հայաստանում ևս քիչ չեն ժամանակի շունչը հասկացող բիզնեսմենները, ովքեր ցանկանում են իրենց գործունեության մասին մարդիկ իմանան ոչ թե չոր ու ցամաք, մի քանի վայրկյանանոց գովազդային հոլովակից, այլ հետաքրքիր սյուժե, ինչպես նաև սցենարային գիծ ունեցող խաղարկվող գովազդից:
Այսինքն, դուք արդեն ունե՞ք գովազդատուներ:
-Այո, իհարկե ունենք և դեռ, համոզված եմ, շատ կունենանք, որովհետև մեր գործունեությունից նրանք ևս իրենց մեծ շահը կունենան:
Լավ, եկեք անցնենք այս ամենի արվեստի կողմին: Ինչի՞ մասին է ձեր սերիալը, ինչ եք քարոզելու և ինչով է այն տարբերվելու :
-Մենք նկարահանում ենք մանկա-պատանեկան հումորային սերիալ: Պլանավորում ենք նաև նկարահանել մելոդրամա: Մտահղացումներ շատ կան, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել:
Այս սերիալում առկա է լավ, բարի, գեղեցիկ հումորը, մարդկային փոխհարաբերությունների գույնը, երեխաներ ու ծնողներ մշտական հակամարտությունը, գաղտնիք, ուրվականներ, ինչպես նաև՝ ուսանողներ, սեր, կարոտ, դավաճանություն, երազանք.... Մենք ամեն ինչ իրականությանը շատ մոտ ենք անում: Մարդիկ էկրանին կտեսնեն այն, ինչը հետո կյանքում իր շարունակությունը կունենա, ինչպես նաև սերիաներում նկարահանվելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր ցանկացող, ում կընտրենք պատահականության սկզբունքով:
Ո՞ր փուլում են հիմա գտնվում Ձեր աշխատանքները:
-Աշխատանքները գտնվում են ՛՛եռման՛՛ փուլում /ծիծաղում է. Հեղ/ Նկարահանվելէ տրեյլերը, պիլոտային սերիան, դրանք շուտով կհայտնվեն սոցցանցերի մեր էջերում:
-Ինչպե՞ս է կոչվում Վեբ-սերիալը, որտեղ կարող ենք հետևել
-Կոչվում է ՛՛ 5+ ՛՛, կարող եք հետևել մեր ֆբ էջում https://www.facebook.com/WEB-Serial-163792304174001/ , ինստագրամում` https://www.instagram.com/webserial_official/ , Ինչպես նաև մեր յութուբյան ալիքում




















































