«ՀՀ բանկեր, ներդրումային ծրագրեր և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի բացումը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
ОБЩЕСТВОԵրևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Նուռ էքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: Այցելուներին իրենց ծառայություններն են ներկայացրել 7 բանկ և վարկային կազմակերպություն: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



