Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանն ու Մոլդովան նոր շունչ կհաղորդեն համագործակցությանը. Մոլդովայի նախագահի պատմական այցը Հայաստան

ПОЛИТИКА

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Սա Մոլդովայի նախագահի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այն, անշուշտ, կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերին նոր շունչ հաղորդելու և դրանք առավել խորացնելու ու ամրապնդելու առումով:

Երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացումն ու ամրապնդումն անհրաժեշտություն է հատկապես այն համատեքստում, որ Հայաստանն ու Մոլդովան ներգրավված են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրում և ընդհանուր շահեր ունեն եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, կարող է նպաստել միության հետ Մոլդովայի համագործակցության խորացմանը, իսկ Մոլդովան իր հերթին՝ որպես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկիր, կարող է իր լուման ներդնել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ամրապնդման գործում այն պայմաններում,  երբ նոյեմբերի 24-ին ակնկալվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է երկու  միջև դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր քաղաքական և տնտեսական համագործակցության մակարդակը:

Այցեր և հանդիպումներ

2013թ. հուլիսին աշխատանքային այցով Մոլդովայում է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Մինչ այդ՝ 2012թ. դեկտեմբերին աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը և փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրիե Լանկեն: 2013թ. սեպտեմբերին էլ  աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը:

2015թ. հունիսին Քիշնևում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև, որին ՀՀ-ից մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 2016թ. փետրվարին Մյունխենի  անվտանգության կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրացիայի նախարար Անդրեյ Գալբուրի հանդիպումը:

2016թ. նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մոլդովայի փոխվարչապետ,ԱԳ և եվրոպական ինտեգրացիայի նախարար Անդրեյ Գալբուրը:

2016թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնակցել է Մոլդովայի նախագահի երդմնակալության արարողությանը:

2017թ. հուլիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

Ստորագրված փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մինչ օրս Հայաստանի և Մոլդովայի միջև ստորագրվել է 18 փաստաթուղթ, 17 համաձայնագիր, 1 հուշագիր:

Տնտեսական կապեր

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև 2016թ. առևտրաշրջանառության ծավալները կազմել են 1 միլիոն 238 հազար 71 դոլար՝ 2015թ. համեմատ նվազելով 26 տոկոսով: 2016թ. Հայաստանից Մոլդովա արտահանումը կազմել է 334.4  հազար դոլար, ներմուծումը՝ 904 հազար 31 դոլար: 2017թ. հունվար-հունիս ամիսներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 774 հազար 85 դոլար: Այդ ընթացքում Հայաստանից Մոլդովա է արտահանվել 331 հազար 79 դոլարի ապրանք, ներմուծվել՝ 443.06 դոլարի ապրանք:

Մոլդովայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են գործած գորգերը, արևածաղկի ձեթը, շինարարական դետալները, խցանը, թասակը և կափարիչ շշերի, տուսպ և այլ կոշտ թափոնները:

Հայաստանից Մոլդովա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են ծխախոտի հումքը, փայտե տակառները, գուռը, հատուկ նշանակության շարժիչային փոխադրամիջոցները, դեղամիջոցները, գրանիտը, ծիրանաքարը, բազալտը:

Մոլդովայի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Շանթ Խլղաթյան


http://armenpress.am/arm/news/911811/

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank