Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մատնանշել է Հայաստանի առողջապահության ոլորտում ծավալուն և կարևոր բարեփոխումները

ПОЛИТИКА

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Շնորհավորելով և արդյունավետ գոծունեություն մաղթելով նորանշանակ դեսպանին` նախարարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում երկու երկրի անցած տարիների համագործակցության փորձն ու արդյունքները լավ հիմք են հետագա համատեղ ծրագրերի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ջոնաթան Լաքոտը կարևորել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական համագործակցության կենտրոնական տեղերում է` սկիզբ առնելով 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված բժշկական առաջին օգնություններից։ Պատրաստակամություն հայտնելով շարունակելու և զարգացնելու փոխհամագործակցությունը` դեսպանը նշել է, որ Ֆրանսիան «Գլոբալ հիմնադրամի» հիմնական դոնոր երկրներից է և կշարունակի աջակցությունն այդ ծրագրերի շրջանակում։

Նախարարը դեսպանին ներկայացրել է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները` շեշտը դնելով 2018թ. գարնանը երկրի անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար պետության կողմից ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու ծրագրի վրա։ Եկող տարվա վերջին դրան կհաջորդի առողջության համընդհանուր ապահովագրության հայեցակարգի մշակումը։  

Լևոն Ալթունյանը Ջոնաթան Լաքոտին ներկայացրել է նաև կլինիկական ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքին և դրանցից ակնկալվող արդյունքներին, մասնավորապես` ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի մոտ ապագայում հնարավորություն կունենա աշխարհի ցանկացած վայրում մուտք գործել էլեկտրոնային առողջապահական համակարգ և ծանոթանալ էլեկտրոնային բժշկական իր քարտին, անգամ այլ երկրում ստանալ մասնագիտական խորհրդատվություն։

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում այնպիսի ծավալուն և կարևոր բարեփոխումներ են ընթանում, որոնք արդեն իրականացվել են Ֆրանսիայում և այսօր էլ շարունակվում են կյանքի կոչվել եվրոպական մի շարք երկրներում։ Նա նաև հավելել է, որ իր երկրում այդ ծրագրերի կայացման ընթացքում բուռն բանավեճեր են ընթացել։ Սակայն հետագայում մարդիկ համոզվել են, որ իրականացված քեյլերը համակարգի առաջընթացն են ապահովել։

Հայաստանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում   Ջոնաթան Լաքոտի մոտ կարծիք է ձևավորվել, որ մեզանում առողջապահական ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է։ Նա նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին մեր սրտաբանները ծխելու դեմ պայքարի ոլորտում կվերապատրաստվեն Ֆրանսիայում։  Լևոն Ալթունյանը խնդիրը դիտարկել է ավելի լայն` առողջ ապրելակերպի, վնասակար մի շարք սովորույթներից զերծ մնալու ենթատեքստում։  Նա նշել է, որ այդ գաղափարները հանրությանը հասցնելու և առողջ ապրելակերպի մշակույթ ներդնելու նպատակով աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպի հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։

Լևոն Ալթունյանը և Ջոնաթան Լաքոտը քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է Փարիզի  Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի հետ համագործակցությունը շարունակելու և ֆրանսիական բրենդի մուտքը Հայաստան կյանքի կոչելու ծրագիրը։ Նախարարն այն կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։

Նախանշվել են հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս։

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»