Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան ավելացել է ավելի քան 5 անգամ. վարչապետի հանձնարարականի հետքերով

ЭКОНОМИКА

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ ամիս առաջ համապատասխան մարմիններին հանձնարարեց ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը: Սա կարելի է ինչ-որ առումով աննախադեպ քայլ համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում անգամ նման որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ը, գնալով վարչապետի հանձնարարականի հետքերով, փորձել է պարզել, թե էլեկտրական շարժիչով մեքենաները ինչպիսի՞ պահանջարկ ունեն Հայաստանում, որքանո՞վ են հայ վարորդները նախընտրում էլեկտրամոբիլները ներքին այրման շարժիչով մեքենաներից, և ի՞նչ հետևանքներ կունենա դրանց ներմուծման վրա հարկերից ազատելու հնարավոր որոշումը:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախորդ տարիներին էլեկտրամոբիլները Հայաստանում այդքան էլ մեծ պահանջարկ չեն ունեցել, սակայն այս տարի դրանց ներմուծման էական աճ է արձանագրվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ վարորդների մոտ էլեկտրոմոբիլների նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը հարկերից ազատելու որոշումը կարող է նպաստել դրանց ներկրման տեմպերի էական աճին:

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2016թ. երրորդ երկրներից ՀՀ է ներմուծվել 5 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, իսկ 2017-ի 9 ամիսներին` 28: Այսինքն, նախորդ տարվա համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ավելի քան 5 անգամ ավելացել է: ՊԵԿ-ից նաև հայտնեցին, որ երրորդ երկրներից ՀՀ բերված էլեկտրական շարժիչով մեքենաները հիմնականում ներկրվել են Չինաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից: ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվությանը ՊԵԿ-ը չի տիրապետում, որովհետև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն չի իրականացվում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2017թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցվել (հաշվառվել ) է 12 էլեկտրամոբիլ, որոնցից մեկը՝ ZERO FX ZF 6.5 մակնիշի մոտոցիկլ է, վեցը՝ NISSAN LEAF, երեքը՝ TESLA MIDEL, իսկ երկուսը՝ EAGLE EG 6158K10 մակնիշի մեքենաներ են։ Թվարկված էլեկտրամոբիլներից մեկը գրանցվել է 2013 թ., մեկը՝ 2014թ., չորսը՝ 2016թ., իսկ մնացած վեցը՝ 2017 թ.։

Էլեկտրամոբիլների առավելությունների և թերությունների, դրանց ներմուծումը հարկերից ազատելու վարչապետի հանձնարարականի և այդ հանձրարականը կյանքի կոչելու դեպքում հնարավոր զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է նաև ավտոլրագրող Վահե Մակարյանի հետ: «Որոշումը դրական եմ գնահատում, անգամ՝ ուշացած, թեպետ՝ Հայաստանի նման զարգացող երկրի դեպքում, երբ անգամ աշխարհի շատ զարգացած երկրներ դեռ նման օրենքներ չուեն: Կարծում եմ՝ շատ տեղին որոշում կլինի։ Մնում է՝ ժամանակին և օպտիմալ ձևով կյանքի կոչվի։ Վարչապետը մեկամսյա ժամկետ էր սահմանել, ինչն արդեն լրանում է, այնպես որ, ժամանակն է արդեն հստակ քայլերը տեսնելու»,- ասում է Մակարյանը։

Խոսելով էլեկտրամոբիլների առավելությունների մասին՝ նա նշում է, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենան բացարձակապես որևէ վնաս չի հասցնում բնությանը։ Այս առումով համեմատության եզր անգամ չկա ներքին այրման շարժիչով մեքենաների հետ։ Սա նրանց գլխավոր առավելությունն է, որ չունեն թունավոր արտանետումներ։ Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա տարբեր հաշվարկներով այս մեքենաները նույն հզորությամբ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաներից միջինը 3-5 անգամ ավելի խնայող են։ Սա, իհարկե, կախված է նրանից, թե որքան արժե կոնրկրետ երկրում մեկ լիտր բենզինն ու մեկ կիլովատ էլեկտրաէներգիան։ Մեքենայի` գազով աշխատելու դեպքում այդ տարբերությունն, իհարկե, կրճատվում է։

«Բայց էլեկտրական շարժիչով մեքենաներն իրենց որոշակի մինուսներն էլ ունեն, որոնց մի մասը ժամանակավոր է, մի մասը բխում է դրանց կառուցվածքային առանձնահատկությունից։ Նախ էլեկտրամոբիլների համար չկան արագ լիցքավորման կայաններ մեր երկրում, միայն թանկարժեք ամերիկյան Tesla-ների համար կա մեկ-երկու կայան, որոնք նախ բավարար չեն, և հետո բոլորը չէ, որ ի վիճակի են Tesla ներմուծել։ Այլ՝ ավելի մատչելի էլեկտրամոբիլներ էլ կան, օրինակ՝ Nissan Leaf, Chevrolet Volt, որոնք կարծում եմ՝ կամաց-կամաց կսկսեն հայտնվել մեր փողոցներում։ Մյուս թերությունն էլ այն է, որ դրայվի սիրահարները չեն կարող բավարարել իրենց ցանկությունները էլեկտրամոբիլների ղեկին, որքան էլ նրանց հզորությունը մեծ լինի. ներքին այրման շարժիչով մեքենայի՝ վարորդին պարգևած զգոցողություններն ու էֆեկտն այլ է։ Էլեկտրամոբիլները նաև անաղմուկ են, տրոլեյբուսների պես են աշխատում, ինչը նաև ունի որոշակի անվտանգության խնդիր հատկապես հետիոտների համար։ Բայց կարծում եմ՝ սրանք լուծելի հարցեր են, մեր հասարակությունն էլ կարող է ժամանակի ընթացքում հարմարվել՝ կենտրոնանալով ավելի շատ այս մեքենաների առավելությունների վրա»,- ասաց Մակարյանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունն այսօր գնալով ավելի ու ավելի է հակվում խնայող, էքսպլուատացիոն առումով քիչ ծախսատար մեքենաներ վարելուն։ Իսկ էլեկտրական շարժիչով մեքենան հենց այն է, ինչին ձգտում են այդպիսի մտածողություն ունեցող, ժամանակակից վարորդները, որոնց համար կարևոր է ոչ թե ձևն ու շքեղությունը, այլ խնայող ու մաքուր փոխադրամիջոց ունենալը։ «Ինձ համար ամենաօպտիմալ լուծումն այն կլինի, որ առհասարակ վերացվեն էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման համար նախատեսվող վճարները կամ առնվազն հասցվեն շատ չնչին ու սիմվոլիկ գումարի։ Այսօր դրսից ավտոմեքենա ներմուծողները մշտապես դժգոհում են մաքսազերծման բարձր տոկոսադրույքներից, և այս փոփոխությունը կարող է առաջին խթանող հանգամանը լինել էլեկտրամոբիլների ներմուծման հարցում։ Կարևոր է նաև արդեն երկրի ներսում որոշակի արտոնությունների սահմանումը, այդ թվում՝ գույքահարկից ազատում կամ վճարի կտրուկ նվազեցում, տեխզննման, ԱՊՊԱ-ի վճարների հարցում արտոնություններ և ոչ միայն։ Ի վերջո, էլեկտրամոբիլ վարող քաղաքացին պետք է զգա իր առավելությունը.․նա չի վնասում բնությունը իր մեքենայով, ուստի արժի, որ նրան էլ չվնասի և օգուտ տա պետությունը»,- եզրափակեց Վահե Մակարյանը։

Շանթ Խլղաթյան

 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»