Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԵԿ–ը ավելի քան 8,5 միլիարդ դրամ ԱԱՀ–ի գումար է վերադարձրել հարկ վճարողներին

ОБЩЕСТВО

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ դրամից ավելի ԱԱՀ-ի գումարը 47 հարկ վճարողի է վերադարձվել միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. նույն ամսում 5,1 մլրդ դրամ էր վերադարձվել 19 հարկ վճարողի: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66%-ով, իսկ այն ստացած տնտեսվարողների թիվը՝ 147%-ով: «Քանի որ հայտերի ուսումնասիրությունն ու գումարի վերադարձն իրականացվում է անհամեմատ սեղմ ժամկետում, տնտեսվարողների շրջանում վստահություն է ձևավորել գործընթացի նկատմամբ: Անգամ շատ են դեպքերը, երբ մի քանի տարվա վաղեմությամբ գործարքների համար ԱԱՀ գումարների վերադարձի դիմում են ներկայացնում»,-նկատել է Արման Միրզոյանը:

Տարեսկզբից մինչև հոկտեմբեր 171 hարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49,2 մլրդ դրամից ավելի գումար, որն, ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամով գերազանցում է ողջ 2016թ. ցուցանիշը: Իսկ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու դեպքում՝ այս տարի վերադարձված ԱԱՀ գումարի աճը կազմում է 27%: Մասնավորապես՝ 2016թ. 10 ամսում 38,7 մլրդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, մինչդեռ 2017թ. 10,5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով կամ 60%-ով ավելի տնտեսվարողի: «Զգալիորեն՝ ավելի քան մեկ ամսով, կրճատվել է նաև ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը, որը պայմանավորող գործոններից է մինչև 20 մլն դրամի չափով գումար պարունակող հայտերի հիման վրա վերադարձների իրականացման պարզեցված ընթացակարգը: Բացի այդ, ՊԵԿ-ը լրացուցիչ ջանքեր է գործադրել՝ իրականացվող ուսումնասիրությունների և վերադարձների գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով»,-ընդգծել է Արման Միրզոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում՝ մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ-ի արագ վերադարձը, ըստ Արման Միրզոյանի, բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ՝ դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը, ինչը հանգեցնում է տնտեսական ակտիվության ավելացմանը. «Գործընթացը տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման լրացուցիչ խթան է: Պետության հետ հաստատված կառուցողական գործընկերությունը բիզնեսին զերծ է պահում ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելուց, մասնավորապես՝ վարկ վերցնելուց»:

Հոլանդական վարդերի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանի դիտարկմամբ, իրենց ընկերությանը կարճ ժամանակում վերադարձված ԱԱՀ գումարը կարողացել են ուղղել փաթեթավորման սարքավորումների ձեռքբերմանն ու ջերմատան արդիականացմանը. «Տնտեսվարողների զգալի մասը վարկային մեծ պարտավորություններ ունի, իսկ ԱԱՀ գումարի կազմակերպված և արագ վերադարձն ազատ շրջանառու միջոց է տալիս, որը կարողանում ենք նպատակային օգտագործել»: Գործընթացի առավելությունը նկատել է նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Վարսիկ Նազարյան. «ԱԱՀ գումարի վերադարձի շնորհիվ այս տարի գյուղացիներին պարտավորություն չունենք: Մինչև 20 մլն դրամի հայտ ներկայացնելուց հետո ԱԱՀ-ի գումարն ստացել ենք ընդամենը 3-4 օրում, իսկ 140 մլն դրամը՝ 15 օրում»:

 Past.am 

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН