Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պատգամավորները դրական են գնահատում Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում հայկական պատվիրակության աշխատանքը

ПОЛИТИКА

Կիևում  հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է 4 զեկույց և երեք հրատապ բանաձև, որոնցից մեկը հեղինակել է հայկական պատվիրակությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: «Մեր բանաձևը վերաբերվում էր ռոբոտացված համակարգերով զենքերի արտադրությանը, արտահանմանը և օգտագործմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աշոտյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության  Մանե Թանդիլյանը նշեց, որ հայկական պատվիրակության անդամները վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ներկայացված են եղել գործող բոլոր 4 հանձնաժողովներում, ինչպես նաև աշխատանքային խմբերում: «Մենք տարբեր հանձնաժողովների նիստերի և աշխատանքային քննարկումների ժամանակ ելույթներ ենք ունեցել, ներկայացրել ենք առաջարկներ: Փոխանցել ենք մեր ակնկալիքը, որ Եվրոպական Միության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը կկիրառվի նաև Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ համագործակցության նոր շրջանակային համաձայնագիրը»,- ասաց Թանդիլյանը:

Ընդհանուր առմամբ, Մանե Թանդիլյանը դրական գնահատեց հայկական պատվիրակության աշխատանքը: «Իրականում ադրբեջանցի լոբբիստները շատ ակտիվ էին աշխատում, և որևէ հարթակում նրանց համար գործունեության ազատ դաշտ թողնելը վնասակար կլինի մեզ համար, ինչում ես համոզվում եմ արդեն երկրորդ անգամ: Մենք այս հարցում աշխատանքի տեղ շատ ունենք: Անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները ակտիվ մասնակցություն ունենան խորհրդարանական բոլոր հարթակների աշխատանքներին  և առաջ մղեն Հայաստանի Հանրապետության շահը»,- ընդգծեց պատգամավորը:

Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ հայկական պատվիրակությանը հաջողվել է ընդունված բոլոր փաստաթղթերում ամրագրել ձևակերպումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էականորեն տարբերվում է առկա այլ հակամարտություններից: «Բոլոր փաստաթղթերում այս մոտեցումն արձանագրվեց: Ես ցանկանում եմ կարևորել նաև մեր պատվիրակության անդամների համագործակցությունը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչների հետ: Այդ համագործակցության արդյունքում մեր առաջարկների գրեթե մեծ մասը, եթե ոչ բոլորը, ընդունվեցին: Բացի այդ, այդ համագործակցության շնորհիվ մեր առաջարկած բանաձևերից մեկն ընդունվեց 39 կողմ ձայնով: Մեզ աջակցում էր նաև Բրյուսելում ՀՅԴ Հայ դատի ատենապետ Գասպար Կարապետյանը, ինչի արդյունքում մենք բավականին լուրջ հաջողություններ ունեցանք»,- նշեց Կյուրեղյանը:

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ևս դրական գնահատեց հայկական պատվիրակության գործունեությունը` շեշտելով, որ դա մեծապես պայմանավորված է պատվիրակության ղեկավարի քրտնաջան աշխատանքով: Վարդան Բոստանջյանը հայտնեց, որ համանախագահում է Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական հանձնաժողովում: «Մենք լիագումար նիստի շրջանակներում տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացրեցինք, որտեղ քննարկվել են Եվրանեսթի շրջանակներում առևտրային համագործակցության, ֆինանսական և մակրոտնտեսական կայունության վերաբերյալ հարցեր: Նիստի ընթացքում քննարկել ենք նաև եկող տարվա ընթացքում հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր»,- եզրափակեց Բոստանջյանը: 


http://armenpress.am/arm/news/911601/

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»