Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփի քաղաքականությունն ու «Գրին քարտ»–ի սիրահար հայերը

ПОЛИТИКА

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Ըստ ԱՄՆ նախագահի՝ խաղարկությանը փոխարինող նոր համակարգը ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին: Նոյեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում ահաբեկչություն կատարածը ուզբեկստանցի 29–ամյա Սայֆուլլո Սաիպովն է, ով «Գրին քարտ» էր շահել և այդ միջոցով էր հայտնվել ԱՄՆ–ում: Ահաբեկչությունից հետո գործող վիճակախաղի վերաբերյալ Թրամփը կրկին իր կոշտ գնահատականը տվեց:

Գաղտնիք չէ, որ «Գրին քարտի» խաղարկությունը ՀՀ քաղաքացիների համար ևս ԱՄՆ–ում հայտնվելու ամենատարածված ճանապարհներից է:

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Արևելյան Եվրոպայի երկրների ցանկում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցության թվաքանակով Հայաստանը 4–րդ տեղում է. «Միայն 2015 թ. 2500 ՀՀ քաղաքացի «Գրին քարտ» է շահել ու մեկնել Հայաստանից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիներին մոտ 55–ից 60 հազար մարդ է դիմել խաղարկությանը: Խոսքը 2014, 2015, 2016 թթ. մասին է»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն գնում է Անգլիայի ճանապարհով:

«Անգլիան դեռ 17 տարի առաջ փոխեց ներգաղթի քաղաքականությունը և հայտարարեց, որ իրենց պետք չեն սևագործ բանվորներ, որոնք կատարում են ցածրակարգ աշխատանք: Հիմա ԱՄՆ–ն է հայտարարում, որ իրեն բարձրակարգ մասնագետներ են պետք, ովքեր կտիրապետեն անգլերենին, կարող են օգուտ բերել տնտեսությանը և ինտեգրվել ամերիկյան աշխատաշուկայում»,Past.am–ի հետ զրույցում ասաց ժողովրդագետը:

Հարցին, թե փոփոխությունը չի՞ նպաստի արդյոք, որ Հայաստանից պարզապես «ուղեղների արտահոսք» կլինի, Ա. Մարկոսյանը պատասխանեց. ««Ուղեղների արտահոսք» միշտ էլ եղել է: Մի պահ կանգ էր առել, բայց այս պահին որոշակիորեն կա այդ արտահոսքը: Այդ պատճառով փաստը չեմ ուզում կապել նշված խաղարկության հետ: Բարձրակարգ մասնագետները ՀՀ–ից ոչ միայն ԱՄՆ, այլև ուրիշ երկրներ են հեռանում: Այդ փաստը ավելի շատ կկապեի մեր ներքին քաղաքականության հետ: Օրինակ՝ Հարկային օրենսգիրք է փոխվում, աշխատավարձ ստացողների դրույքաչափերն են բարձրանում, սա ևս կարող է նպաստել: Խաղարկությունն, իհարկե, փոփոխություն կբերի Հայաստանից ԱՄՆ մեկնողների համար: Էլի կմեկնեն, չեմ ասում չեն մեկնի, բայց արդեն կմեկնեն որակյալ մասնագետները»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ հնարավոր է հստակ չափորոշիչներ սահմանվեն ԱՄՆ–ի կողմից, համաձայն որոնց՝ խաղարկությանը կարող են մասնակցել այն մասնագետները, որոնք կհամապատասխանեն նշված պահանջներին. «Այդ տեսանկյունից արդեն լավ մասնագետները կգնան ՀՀ–ից: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն այլևս հնարավորություն չի ունենա «Գրին քարտ» շահել և մեկնել ԱՄՆ: Ամեն դեպքում, Դ. Թրամփի քաղաքականության մեջ ոչ մի նեգատիվ բան չեմ տեսնում: Մարդիկ մտածում են իրենց աշխատաշուկայի մասին: Եթե ունես որակյալ աշխատուժ, ապա ունես նաև զարգացման մեծ հնարավորություններ: Եթե չունես աշխատուժի որակյալ քանակ, ինչ ուզում ես՝ արա, զարգացման ոչ մի հնարավորություն չես ունենա»:

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև GreenCard.am–ի գրասենյակից: Ժողովրդագետի և գրասենյակի տվյալները գրեթե նույնն էին: Աշխատակիցը մեզ հայտնեց, որ թեև պաշտոնական հաստատված թիվ չկա, բայց ՀՀ–ից տարեկան մոտ 2000–3000 շահող կա:

Ըստ աշխատակցի՝ «Գրին քարտի» հնարավոր փոփոխության մասին վերջին խոսակցությունները ազդեցություն չեն ունեցել մասնակցության վրա՝ դիմողները ոչ ավելացել են, ոչ պակասել. «Պաշտոնապես թվեր չեն հայտարարվում, բայց մոտ 30–40 հազար գրանցվող կա Հայաստանից»:

Գրասենյակից տեղեկացրեցին, որ փոփոխության առումով ոչինչ դեռ հաստատված չէ. «Եթե ինչ–որ բան հաստատվի, դեսպանատունն առաջինը տեղյակ կպահի, իսկ դեսպանատունը նման հայտարարություն դեռ չի արել»:

Դիտարկմանը, թե հնարավոր փոփոխությունը հետին ուժ չի ունենա, այսինքն՝ այս ընթացքում գրանցված կամ «Գրին քարտ» շահած քաղաքացիները կտուժե՞ն սպասվող փոփոխություններից, աշխատակիցը պատասխանեց. «Եթե ընդունվի, դժվար թե այս տարվա գրանցվածների վրա ազդի»:

Աննա Բադալյան

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»