Գեղարքունիքի մարզում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 28,5 տոկոսը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի 14 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 14-ի դրությամբ, 61 ընտրատեղամասերում գրանցված 45 138 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12 901 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 28,5 տոկոսը:
Այս տվյալն ստացվել է «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20,21 տարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրած տեղեկությունների հիման վրա։
Թիվ 19 տարածքում քվեարկությանը մասնակցել է 1506 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 15,4 տոկոսը, թիվ 20 տարածքում քվեարկել է 6349 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 37,8 տոկոսը, եւ թիվ 21 տարածքում քվեարկել է 5 046 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 27,1 տոկոսը:
«Քվեարկության ընթացքում չեն գրանցվել այնպիսի միջադեպեր, որոնք կարող էին խաթարել ընտրություններիբնականոն ընթացքը կամ ազդել ընտրությունների ելքի վրա»,- հավաստեցին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովների պատասխանատուները:
Խոսրով Խլղաթյան



