Ուորլիքն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի գնդակոծումը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ
ПОЛИТИКАՇփման գիծն անցնելու ժամանակ ադրբեջանական կողմի գնդակոծությունը ստիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին թաքստոց գտնել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Թվիթերում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Շփման գիծն անցնելիս պարբերաբար գնդակոծությունը ստիպեց ԵԱՀԿ դիտորդներին թաքստոց գտնել: Սա անընդունելի է»,- մասնավորապես գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ, ԼՂՀ արտգործնախարարությանտեղեկատվական վարչությունից տեղեկացրելէին, որ հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղիև Ադրբեջանի զինված ուժերի շփման գծիդիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական Õ տարածք՝ ԼՂՀկողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:
Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:



