Ереван, 28.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ընտանիքից մինչև դպրոց ու մինչև պետական կառավարում

ОБЩЕСТВО

Մեր ընտանիքների հիմնական օրենքն է՝ փոքրը պետք է ենթարկվի մեծին: Եվ սա բոլորս ենք ողջունում՝ համարելով անկյունաքարը, որը կայուն է պահում հայկական ընտանիքը ու այն դարձնում մեր ազգային հպարտության առարկան:

Եվ այս պարագայում ճշմարիտ է նաև մոտեցումը, որ ցանկացած ընտանիք պետք է լինի իր պետության մանրակերտը: Այսինքն՝ համաձայն ժողովրդի կամ հասարակության հոգեբանության, երկրում ևս պետք է կիրառվի պետական կառավարման այն մոդելը, որը հարազատ է նույն այդ ժողովրդին: Իսկ տվյալ դեպքում, ինչպես ասացինք, այն հասարակության առաջնային օղակի՝ ընտանիքի մոդելն է կամ նրա ձևավորման սկզբունքը:

Հատկապես հիմա, որ խորհրդարանի ընդունմանն է ներկայացվելու ընտանեկան բռնությունների կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը, նաև սրա համար է, որ մարդիկ դեմ են դուրս գալիս նախագծին: Որովհետև մեծը պետք է մեծ լինի ընտանիքում, փոքրը՝ փոքր, այսինքն՝ պահպանվի անխախտ կանոնը՝ փոքրը ենթարկվի մեծին:
Բայց արդյո՞ք հարաբերությունների այս կերպն իր մեջ վտանգներ չի պարունակում: Ի վերջո այն նպաստո՞ւմ է հասարակության զարգացմանը: Եվ, ընդհանրապես, այս իրավիճակին տալով սուրբ կովի կարգավիճակ, և մեր գիտակցության մեջ ամրագրելով որպես անփոխարինելի բանաձև, չե՞նք խոչընդոտում մեր առաջընթացին:

Քանզի, եթե երեխան պետք է մտածի այնպես, ինչպես իր ծնողն է մտածում, պետք է սիրի այն, ինչ իր ծնողն է սիրում, և նրա լավն ու վատն էլ պետք է լինի ծնողի լավն ու վատը, ապա հասկանալի է, որ նման հասարակություններում առաջընթացը դժվար թե արագ կայանա:

Անշուշտ, հեշտ է այդպես ապրելը: Հեշտ է և՛ ընտանիքի համար, և նաև մեծ առումով՝ պետության համար: Որովհետև ճշմարտությունը գալիս է վերևից ու կենտրոնացված դաստիարակության այդ համակարգը չի ենթադրում փոփոխություն, որն իր հետ նաև անհանգստություն կբերի:

Բնականաբար այս մոտեցումները, մեր կամքից անկախ, պետք է արտացոլված լինեն մեր կյանքի ցանկացած ոլորտում, հարաբերությունները ևս ձևավորված են լինելու նույն սկզբունքով:

Պատահական չէ, որ մեր ժողովուրդը հեռու է սեփական իրավունքները պաշտպանելու մտքից: Դրա համար երբեք դուրս չի գա ոչ միայն պետական որևէ կառույցի, այլ անգամ ամենասովորական չինովնիկի դեմ: Այս սկզբունքով՝ թող դա անի նա, ով պարտավոր է անել: Ինչո՞ւ ինքը պետք է պայքարի:

Եվ ի՞նչ է, կարծում եք այս հոգեբանությունն ունեցող հասարակության մեջ կաշխատի՞ ազդարարի ինստիտուտը. մարդն այդքան սկզբունքայնություն կգտնի իր մեջ, որ վեր կենա ու խոսի ուրիշի կատարած հանցանքի կամ զանցանքի մասին. իր ի՞նչ գործն է: Ի վերջո, վերևներում մարդիկ կան, որոնք պարտավոր են իմանալ այդ հանցանքի կամ զանցանքի մասին ու կանխել դրանք: Ինչո՞ւ ինքը պետք է հարևանի հետ վատ ու գեշ լինի, կամ անգամ, եթե հարևանն էլ չէ, գործընկերն էլ չէ, կամ ծանոթն էլ չէ, իրեն նեղություն է տալու, մոտավորապես՝ հոգեբանական դիսկոմֆորտ է ապրելու:

Եվ այս ամենի դարբնոց–օղակը բնականաբար դպրոցն ու կրթական համակարգն է: Հար և նման նրան, ինչ կա հասարակական հոգեբանության մեջ: Ինչքան էլ ուզում ես բառերով ու հրահանգներով ասա, գրավոր որոշումներ ընդունի. նա կշարժվի այնպես, ինչպես իրեն հրահանգում են ներքին պատկերացումները: Այսինքն՝ ցանկացած ուսուցիչ կմտածի այնպես, ինչպես վերևներում են մտածում:

Մի պարզ օրինակ՝ մեր երկրում կրթակարգը ենթադրում է, որ ուսուցիչն ինքը պետք է իր ծրագիրը կազմի ու ինքնուրույն գործի: Բայց արդյո՞ք վերացված է պլաններ ստուգելու պրակտիկան: Ավելին՝ վերահսկողություն իրականացնող մարմինը՝ կրթական տեսչությունն է դա պահանջում: Չնայած, ինչպես ասացինք, դա հակասում է ընդունված կրթակարգի ոգուն:

Բանը հասել է այնտեղ, որ այսօր դասագիրք հեղինակողները ստեղծում ու հրատարակում են օրինակելի դասապլաններ ու դրանք հրամցնում դպրոցներին: Եվ այն մարդը, ով ընդամենը դասագրքի հեղինակն է, բայց ո՛չ երբեք դասապրոցես կազմակերպողը, ի՛նքն է որոշում, թե ով ի՞նչ և ինչպե՞ս պետք է անի: Ասում է ու հետ քաշվում: Իսկ արդյունքի պատասխանատուն, բանականաբար, ինքը չէ:

Այսինքն՝ կրկին ու կրկին բախվում ենք նույն երևույթի հետ՝ մեկ մարդն է որոշում բոլորի փոխարեն ու հրահանգում ամենքին՝ մտածե՛ք այսպես:
Մենք էլ մտածում ենք այնպես, ինչպես ասում են, որ մտածենք:

Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН