Հարավային Կորեան Ճապոնիայի ու ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինք չի կնքի
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեան չի վերափոխի ռազմական համագործակցությունը Ճապոնիայի ու ԱՄՆ-ի հետ` ռազմական դաշինքի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինն ու հավելել, որ Սեուլն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել Փխենյանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, փոխանցում է Vesti-ն:
«ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի եռակողմ համագործակցության պատճառը Հյուսիսից եկող սադրանքներն են, դրանց հանդեպ դիմակայությունը, ու ես չեմ կարծում, որ եռակողմ համագործակցությունը կարող է աճել մինչեւ ռազմական դաշինքի ձեւավորման»,-ասել է հարավկորեական ղեկավարը:
Բացի այդ, Չժե Ինը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող այցը Հարավային Կորեա, «կարեւորագույն պահ է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման հարցում», նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Չինաստանի հետ հարաբերությունները հնարավորինս արագ կարգավորման ճանապարհի վրա կկանգնեն:



