Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Թանկացումներն ազդեցություն ունեն յուրաքանչյուրի գրպանի վրա, հետևաբար, դա մեր ընդվզման բաղկացուցիչ մասն է. Զ. Փոստանջյան

ПОЛИТИКА

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ Tert.am-ը զրուցել է առաջիկա ծրագրերի, ներքաղաքական խնդիրների, ավագանու նիստերի ընթացքում պարբերաբար գրանցվող միջադեպերի մասին։

–Տի՛կին Փոստանջյան դեռ մեկ ամիս առաջ Դուք խոսել էիք այն մասին ,որ ընդվզման օր եք նախապատրաստում ՝ժողովրդավար պետություն ստեղծելու նպատակով ,իսկ որպես արդյունք տեսնում էիք իշխանափոխության հասնելը : Հիմա ի՞նչ փուլում է ձեր այդ նախաձեռնությունը:

-Եթե հետևել եք, ապա կարծում եմ տեսել եք, թե ինչպես ենք մենք այցելել մարզեր և մարզային այցելություններից հետո ինչ փուլի ենք հասել։ Հիմա մենք քարոզչությունն իրականացնում ենք համացանցի միջոցով և, իհարկե, նախատեսում ենք նաև այս գործընթացի մեջ ներգրավել մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են արտասահմանում, հայաշատ գաղութներում ,որպեսզի նրանք նույնպես ներգրավված լինեն,քանի որ առանց իրենց մասնակցության մենք չենք պատկերացնում Հայաստանի ժողովրդավարացումը և Հայաստանի հզորացումը նույնպես, առանց մեր անդրսահմանային հայ ազգի ներկայության հնարավոր չէ կառուցել ժողովրդավարություն և նաև պետականություն, մեր այսօրվա պետականության ներքո ապրող քաղաքացիները բավականին խոցելի են և բավականին թշվառ վիճակում են գտնվում և անհրաժեշտություն է առաջացել ոչ թե նրանց օգնել դրամական փոխանցումներ կատարելով, այլ ընդհակառակը պետք է նրանց օգնել քաղաքականապես աջակցություն ցուցաբերելով:

–Ժիրայր Սեֆիլյանի համախմբման կոչի մասնակիցներն ազգային դիմադրության ճակատի ձևավորման մասին են խոսում, չե՞ք կարծում, որ հնարավոր է ձեր և այս նախաձեռնությունները իրար խանգարեն,  հնարավո՞ր է վերանայեք ձեր նրանց՝ չմիանալու որոշումը:

-Ես արդեն այդ մասին խոսել եմ, դեռ մեկ ամիս առաջ եմ ես իմ դիրքորոշումը հայտնել, և ես կարծում եմ ,որ եթե կան նախաձեռնություններ, որոնք նպաստում են այս համակարգի ապամոնտաժմանը և նոր, ժողովրդավար համակարգի կայացմանը, ապա դա ողջունելի է:

–Դուք նշել էիք , որ Սեֆիլյանի հրապարակած ցանկում կան անուններ , ում հետ չեք տեսնում ձեր համագործակցությունը , մինչ այս պահը , փաստորեն ձեր որոշումն անփոփոխ է:

-Ես արդեն այդ մասին խոսել եմ , իմ անձնական դիրքորոշումը հայտնել եմ , բացի այդ, ես ներկայացնում եմ կուսակցություն, կուսակցությունն ունի իր ծրագիրը, գաղափարախոսությունը, սկզբունքները և այդ սկզբունքների ներքո էլ մենք գործում ենք,և եթե մարդիկ այդ սկզբունքներին չեն համապատասխանում, իհարկե, մենք նրանց հետ չենք կարող ճանապարհ անցնել: Եթե ի սկզբանե կան մարդիկ, ում մենք ճանաչում ենք որպես այս համակարգի սպասարկումներ , ապա ինչպես կարող ենք նրանց հետ գնալ այս համակարգի ապամոնտաժմանը:

–Հանրապետությունում  սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ սրվել է՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների ընթացիկ ու սպասվող թանկացումները, ընդվզման ձեր շարժումն արդյոք տանելո՞ւ եք նաև ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա շեշտը դնելով:

-Միանշանակ է, դա մեր ընդվզման բաղկացուցիչ մասն է, որովհետև հանրությունը չի կարողանում ճիշտ արձագանքել այս ճգնաժամային իրավիճակին, որովհետև ամեն մի օր այդ թանկացումը ազդեցություն ունի յուրաքանչյուրի վրա և յուրաքանչյուրի գրպանը դա զգում է, և, հետևաբար, դա բաղկացուցիչ մասն է ընդվզման, հիմա ամենակարևորը, որ հանրությունը ինքնակազմակերպվի իր քաղաքական հայտը ներկայացնի և այս ճգնաժամը պատահական չէ. այն ունի և տարիների վաղեմություն և նաև կոռումպացված և ապաշնորհ կառավարման հետևանք է:

–Նախանշել եք մինչև 2018 թվականը իրականացնել ընդվզման ալիքը , 2018-ի համար քննարկվող հավանական քաղաքական սցենարի մասին ի՞նչ կարող եք ասել , եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը խորհրդարանական կառավարման համատեքստում:

-Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական ընտրանի, որը պետք է չունենա որևէ կապ ներկայիս գործող ավտորիտար համակարգի հետ, երբևիցե մասը չպետք է կազմած լինի այդ համակարգի, հետևաբար մենք տեսնում ենք, որ ապամոնտաժողից հետո պետք է տեղի ունենա գլոբալ համահայկական ժողով, նույնիսկ եթե ապամոնտաժումը տեղի ունեցած չլինի , ապա այդ ժողովը պետք է հրավիրվի և մեր ազգի բոլոր հատվածներից ներգրավվի նոր քաղաքական ընտրանի ձևավորվի և, իհարկե, այդտեղ Սերժ Սարգսյանը կամ իր խմբակի որևէ անդամ չպետք է ներգրավված լինի:

–Հիմա նորից վերադառնանք ներկա փուլին, երբ ունենք գործող վարչապետ Կարեն Կարապետյան , ով երեկ հանդես եկավ ծավալուն ամփոփիչ ասուլիսով : Ենթադրում եմ` ծանոթ եք հնչեցված տնտեսական գնահատականներին,  ի՞նչ կասեք, որքանո՞վ էր վարչապետն անկեղծ իր գնահատականներում, և արդյոք նրան հաջողվե՞լ է երկրի ծանր տնտեսական վիճակի գոնե մի փոքր կայունացնել:

-Կարող ենք ասել, որ նա ստացել է երկու գնահատականը, ձախողել է, այդպես էլ պետք է լիներ այս համակարգի ներքո և այս ճգնաժամային պայմաններում, երբ աշխարհաքաղաքական գործընթացներում այսպիսի ղեկավարումը չէր կարող ունենալ հաջողություն: Նա ձախողել է, քանի որ այս ռեժիմը այլ բան չէր էլ կարող ենթադրել:

–Ավագանու նիստերին վիրավորանքները ձեր անդամների հասցեին արդյոք այն է, ինչ խոստացել էիք`  դժոխք դարձնել  քաղաքապետի կյանքը,  չե՞ք կարծում, որ իրենք էլ ձերն են դժոխք դարձնում:

-Չեմ կարծում , որովհետև մենք առաջին օրը չէ, որ բախվում ենք նման մարդկանց, նման վարքագծի հետ, դա մեր համար այսպես ասած անսպասելի չէ և մենք գիտենք` ում հետ գործ ունենք: Եթե այդ մարդիկ կարող են ֆիզիկական բռնություն կիրառել, ապա հայհոյանքները կամ այլ այդպիսի դրսևորումները բնական են իրենց համար և մենք դրան վերաբերվում ենք շատ հանգիստ, պատրաստված ենք: Դուք տեսաք, որ անցյալ նիստի ժամանակ մենք պատրաստված էինք գնացել, և երբ չի գործում համակարգը , որով պետք է արձանագրվի, թե ում քանի րոպե է տրամադրվում ելույթի համար և ով է խախտում ռեգլամենտը: Այս պարագայում մենք մեր հետ ունեինք նաև բարձրախոս, եթե մեզ արգելեին խոսել, խոսափողը անջատեին, ապա մենք կարող էին խոսել բարձրախոսով, եթե ռեգլամենտը խախտում էին, արդեն ունեինք մեր ավազային ժամացույցը : Ուզում եմ ասել` մենք պատրաստված գնացել էինք, եթե փորձեին իրենց վարքագիծը նորից ցույց տալ, ապա նաև դեղորայք էին տարել , որպեսզի նրանց տրամադրեինք բուժօգնություն, որպեսզի նրանք հանգստանան: Բացի այդ, մինչ այդ էլ հաղորդում էինք ներկայացրել խուլիգանության վերաբերյալ, մենք մեր ձեռքի տակ եղած բոլոր լծակները օգտագործում ենք և, իհարկե, հասկանում ենք ում հետ գործ ունենք և ինչ պայմաններում ենք աշխատում, նաև կոփված ենք պատրաստված և ցանկացած ոտնձգություն ունենալու է պատասխան:

–Ձեզ մեղադրում էին, որ ծանոթ չէիք Արտավազդ Փելեշյան արվեստագետին ու տարրական հարգանք չեք դրսևորում նրա  նկատմամբ : Այս մասով ի՞նչ կասեք:

-Չեմ կարծում, որ որևիցե մեկը կարող է մեզ մեղադրել ծանոթ կամ անծանոթ լինելու մեջ, հատկապես, որ մենք ինքներս նաև և մոնտաժ ենք անում և գիտենք ինչպիսին է այսօրվա կինեմատոգրաֆիան, և թվային տեխնոլոգիաներն ինչպիսին են, մենք այս ամենին քաջ տիրապետում ենք, և գիտենք` ով է Փելեշյանը , դա չէր այստեղ խնդիրը, խնդիրն այն էր, որ մենք ասում էինք` չի կարելի լռել : Մենք ասում էինք, որ եթե մարդը ստանում է  պատվոգիր այն մարդու ձեռքից , ում ձեռքերը կեղտոտ են և արյունոտ, դա հարիր չէ, այդ մասին էինք խոսում, ոչ թե նրանց վաստակի , նրանց կողմից կատարված աշխատանքների չիմացության մասին չէինք ասում: Յուրաքանչյուրն իր տեղում վաստակաշատ է և ունի այսպես ասենք պարգևներ ստանալու իրավունք, բայց պարգևը ստանում ես ումի՞ց , ո՞ր ձեռքերից ես վերցնում , կեղտոտ և արյունոտ, չէ ՞ որ մենք տեսել ենք այս ամենը, շուրջ 25 տարի Հայաստանում տեղի են ունենում անարդարություններ, որոնք հավասարազոր են Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործությանը : Եկեք համեմատություն անենք , մեր հայրենիքից , հայրենի բնօրրանից որքան մարդ գնաց ցեղասպանությունից հետո , և հիմա` այս 25 տարիների ընթացքում որքան մարդ է լքել մեր հայրենիքը , և ինչն է պատճառը , պատճառն, իհարկե, անարդարությունն է։

–Տիկին Փոստանջյան, վերջին օրերին օրենսդրական մի քանի նախագծեր հանդիպում են հասարակության դիմադրությանը, լայն քննադատության արժանանում, ի՞նչ տեսակետ ունեք ԱԺ-ի քննարկմանը դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին, մասնավորապես նաև կանանց ՝ զինվորական ծառայության մասնակից լինելու հնարավորության վերաբերյալ:

-Ակնհայտ է , որ մենք խնդիր ունենք դեմոգրաֆիական ,և դա է պատճառը, որ այդպիսի նախագիծ է ներկայացվում ԱԺ-ին, իհարկե, սա պետք է ունենա համալիր լուծում: Այս նախագիծը համալիր լուծում չի ենթադրում: Ինչ վերաբերվում է կանանց ծառայությանը, պետք է դիտարկենք` արդյոք դա արդյունավետ միջո՞ց է պետության պաշտպանության հարցում, որովհետև կանայք ռեպրոդուկտիվ տարիքում, լինելով զինծառայության մեջ, կարող են ձեռք բերել չբերության խնդիր և էստեղ մենք պետք է համադրենք` արդյո՞ք դա մեզ համար ընդունելի՞ է և ճի՞շտ է այդ ճանապարհով գնալ թե ոչ : Ամեն դեպքում ես կնախընտրեի ,որ մեր երիտասարդ կանայք ռեպրոդուկտիվ տարիքի ժամանակ ամուսնանան և ընտանիք կազմեն, զավակներ ունենան և դրանով նպաստեն մեր երկրի պաշտպանությանը: Մեր բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և առաջին գծում չպետք է կանգնած լինեն մեր 18-ամյա զավակները, պետք է բանակում ծառայողը ստանա վարձատրություն` աշխատավարձի տեսքով : Սա է այն ռեֆորմը ,որը պետք է իրականացվի։ Այս նախագծով այդ ռեֆորմը մենք չենք իրականացնելու, հետևաբար այս նախագիծը չեմ կարծում, որ կարող է կյանք ունենալ և նպաստել մեր թե՛ պաշտպանությանը, թե՛ բանակի ռեֆորմներին:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»