Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նեթանյահուն և Թրամփի սրբազան սերը

МЕЖДУНАРОДНОЕ

Օրերս իսրայելական 9TV–ն հետաքրքիր մի հեռուստադեբատ եթեր հեռարձակեց, որից պարզ դարձավ, որ մեծ գովազդային վահանակների տեսքով Իսրայելի մայրուղիները ողողած Թրամփ–Նեթանյահու ջերմագին համբույրը, ասել է, թե՝ ԱՄՆ–Իսրայել առանձնահատուկ բարեկամությունը, վերջին շրջանում ոչ միայն նվազեցրել է Իսրայելի միջազգային վարկը, այլև հրեական պետության նկատմամբ ագրեսիայի և պառակտման առիթ է դարձել նույնիսկ ամերիկաբնակ հրեաների շրջանում: Բնականաբար, ամենատարբեր հարցերի տիրույթում երկրորդական չի համարվում Իսրայելի մերձավորարևելյան քաղաքականությունը, ինչը, հատկապես աշխարհիկ հրեաների տեսանկյունից, ԱՄՆ–ում սկսել են դիտարկել որպես Սպիտակ տան վզին փաթաթած դիրքորոշում, իսկ որ առավել կարևոր է՝ երկրում անտիսեմիտիզմի բորբոքման և հրեաների հանդեպ ատելության լրջագույն առիթ:

Ամերիկյան հրեաներն, այսպիսով, սկսել են կասկածի ենթարկել Իսրայելի կողմից Իրանին «սևացնելու» մշտական մարտավարության արդյունավետությունը և այդ երկրին ամեն կերպ տարածաշրջանային ապակայունացնողի դերակատարում վերագրելու փորձը: Այստեղ սկսել են ավելի ու ավելի բարձրաձայն խոսել այն մասին, որ Իրանն, ի տարբերություն իր հարևանների, ոչ թե անվտանգության սպառող, այլ դրա մատակարարողի/երաշխավորի դերում է հանդես գալիս՝ ինչպես վերջերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պնդեց, և ինչը Սիրիայի ու Իրաքի փորձառությամբ է հաստատվում:

Պարզվում է՝ այս դիրքորոշումն ամերիկյան հրեաները շատ երկար ժամանակ են փորձել Նեթանյահուի կառավարությանը հասցնել, որն ամեն կերպ արհամարհել է հիշյալ ուղերձները, ԱՄՆ հրեաների տեսանկյունից՝ շարունակելով ո՛չ Իսրայելի շահերին ծառայեցնել նախագահ Թրամփի, այսպես կոչված, ավետարանական/սրբազան, կամ՝ հանրապետական սերը Քրիստոս ծնած Ավետյաց երկրի նկատմամբ: Ինչ վերաբերում է հակաահաբեկչական պայքարին՝ մեր ուշադրությանն են արժանացվում 2014–ի իրաքյան դեպքերը, երբ ԱՄՆ–ն միայն օգոստոսին քայլեր ձեռնարկեց ԴԱԻՇ–ի նկատմամբ, իսկ Իրանն ու շիական աշխարհազորը հաշված օրերի ընթացքում օժանդակեցին Բաղդադին՝ խալիֆաթի էլ ավելի չտարածման համար:

Հետաքրքիր է, որ այս ամենին զուգակցվում են նաև Պենտագոնում առկա դժգոհությունները, ինչի մասին, ի դեպ, մենք դեռ անցած տարվա դեկտեմբերին գրեցինք, երբ ամերիկյան VOX–ը, Politico–ն և այլք տեսակետ էին հայտնում, որ «Կատաղած շուն» մականունով հայտնի գեներալ Մետիսը կարող է ոչ միայն պառակտում մտցնել Պենտագոնի բազեների ու աղավնիների շրջանում, այլև «փչացնել Թրամփին, որն առանց նրա էլ տարված է Իսրայելի նկատմամբ սրբազան սիրով»: Այսպիսով, ամերիկյան հրեաները տագնապում են այն մտքից, որ Նեթանյահուի կառավարությունը ԱՄՆ–ին հակում է Իրանի հետ պատերազմի, ինչը շատ ավելի ողբերգական հետևանքներ կունենա տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, քան՝ նույնիսկ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ծավալված հակամարտությունը: Մի բան, ինչի մասին օրերս նաև ռեֆորմիստական ռավին Ռիկ Ջեյքոբսը խոսեց՝ հայտարարելով, թե վիճելի տարածքներում հրեական անօրինական կառուցապատման ջերմ պաշտպան Դավիդ Ֆրիդմանին ԱՄՆ դեսպան նշանակելուց հետո ինչ ասես՝ կարող ես սպասել Նեթանյահու–Թրամփ զույգից:

Ամենանշանակալին, սակայն, այն է, որ ԱՄՆ հրեաները, իրենց իսկ հավաստմամբ, այս քաղաքականության պատճառով գնալով ավելի ու ավելի ձախ հայացքներ են որդեգրում, իսկ հատկապես երիտասարդությունը սկսել է ուղղակի ատելություն տածել Նեթանյահուի կառավարության նկատմամբ՝ հաճախակի մասնակցելով ԱՄՆ–ում բնակվող պաղեստինյան երիտասարդության կազմակերպած ակցիաներին: Նույն իրավիճակն է նաև ինտելեկտուալ շրջանում, որի կարկառուն ներկայացուցիչները՝ հրեական ծագմամբ ամերիկաբնակ հայտնի գրող Մայքլ Չաբոնը, Մայքլ Բարնեթը, Դոու Վակսմանը և այլք, ճիշտ ԱՄՆ հրեական կազմակերպությունների նախագահների կոնֆերենցիայի անդամ Սեյմոր Ռեյխի նմանությամբ, համոզված են, որ եկել է ժամանակը Իսրայելի մասին անկեղծ զրուցելու…

 

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа