Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգետիկա. ՀՀ վարչապետ
ПОЛИТИКАՀայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգետիկա: Հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու մասին հարցին: Վարչապետը հիշեցրեց, որ գործող ատոմային էներգաբլոկի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը: «Մենք ունենք շատ մեծ ռեսուրս ու ներուժ, բայց այսօր վիճակն այնպիսին է, որ փող ունենալը դեռ չի նշանակում ունենալ ատոմային էներգետիկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, անվտանգության խնդիրը շատ կարևոր է և մեր երկիրը մտադիր է ատոմային էներգետիկա միշտ ունենալ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



