Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ազգամիջյան բախումները հարթելու վրաց նախարարի պրակտիկան

ИНТЕРВЬЮ

Հոկտեմբերի 26–ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի էր ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև, որից ժամեր անց 200 սվաններ դուրս էին եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով ադրբեջանցիների՝ քաղաքից հեռանալը: Միջադեպը կարգավորելու նպատակով Գարդաբանի էր ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին, ով կարողացել էր հանդարտեցնել հակամարտողներին: Ասվում է նաև, թե այդ բախման մեղավորները ինչ–որ սադրիչներ են:

Գարդաբանիում նմանատիպ բախում երկու ազգերի ներկայացուցիչների միջև տեղի էր ունեցել նաև 2014 թ–ի մայիսին: Ու կրկին հաշտեցնողի դերում հանդես էր եկել այն ժամանակ դեռևս Քվեմո–Քարթլիի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Գեորգի Մհեբրիշվիլին:

Վրաց–ադրբեջանական բախումների վերաբերյալ Past.am-ին իր կարծիքն է հայտնել վրացագետ Ալիկ Էրոյանցը:

–  Այս բախումներին լուրջ գնահատական կարո՞ղ ենք տալ: Արդյոք վտանգավո՞ր են դրանք և կամ կարո՞ղ են հետևանքներ ունենալ:

–  Պրակտիկայում նման փոքր միջադեպերից հնարավոր է հետագայում ինչ–որ լուրջ բախումներ կամ զարգացումներ լինեն: Սակայն, եթե կոնկրետ այս միջադեպը վերլուծելու լինենք, համեմատելով նախորդ նմանատիպ միջադեպերի հետ, լուրջ հետևանքներ չեն լինի, որովհետև միջադեպերից անմիջապես հետո տեղի կամ կենտրոնական իշխանությունների կողմից անմիջական ներգրավում է տեղի ունենում:

Լուրջ բախումներ կամ հետևանքներ, կարծում եմ, չի ունենա, քանի որ որքան էլ էթնիկ վեճեր ու բախումներ եղել են, այնուհանդերձ, միշտ էլ հարթվել են և չեն թողել լուրջ հետևանքներ տեղի ունենան: Նաև մեկնաբանվել է, որ դա սադրանք է եղել:

–  Ո՞ւմ կողմից այդ դեպքում, ադրբեջանցիների՞, թե վրացիների:

–  Ես ինքս տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ այստեղ էական չէ, թե ում կողմից է եղել: Պետք է հաշվի առնենք, որ նոր են անցել ՏԻՄ ընտրությունները և հետընտրական զարգացումներին սա ևս բնորոշ է: Գուցե սա հետընտրական զարգացումներով է պայմանավորված, գուցե ինչ–որ միջադեպ է եղել միջանձնական կամ քաղաքական հողի վրա: Բայց միջադեպը արդեն հարթվել է այնքանով, որ դրան հաջորդող օրերին լայն արձագանք չի ստացել տեղեկատվական դաշտում:

–  Ասում եք՝ փոքր միջադեպ է, բայց նախարարի մասշտաբով միջամտություն է տեղի ունենում: Գուցե՞ Վրաստանի համար սա այնքան էլ փոքր բան չէ, որ այդքան կարևորում են:

–  Ընդհանրապես վերջին շրջանում նման միջադեպեր գրանցվում են և կարծես թե պրակտիկա է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյան անմիջապես ժամանի և տեղում խնդրին լուծում տա կամ հանդարտեցնի լարվածությունը: Ներքին գործերի նախարարը այդ պրակտիկան կիրառում է: Հիշում ենք նաև Գումբուրդոյի դեպքերի հետ կապված, երբ նա անմիջապես ժամանեց: Նույնը արտակարգ իրավիճակների հետ կապված: Թվում է, թե լուրջ ոչինչ էլ տեղի չի ունեցել, բայց ամենաբարձր պաշտոնյաները ժամանում են տվյալ վայր: Գուցե այլ պարագայում, այո ճիշտ եք, այլ կերպ մեկնաբանենք, բայց կոնկրետ այս դեպքում այն հանգամանքը, որ անմիջապես նախարարն է ժամանել պայմանավորված է նրանով, որ գուցե իրենք շեշտը դնում են տեղում անմիջապես արագ ու կազմակերպված կերպով հանդարտեցնելու տարբերակին: Եվ գուցե դրանով է պայմանավորված, որ հաջողության են հասնում:

–  Վտանգ չե՞ն ներկայացնում այդ բախումները՝ հաշվի առնելով, որ Աջարիան ու Քվեմո–Քարթլին հիմնականում մահմեդականներով բնակեցված տարածքներ են:

–  Իհարկե, նման վտանգ կա, բայց կլիներ ավելի մեծ չափերի կամ ավելի վտանգավոր, եթե դա կրեր քաղաքական բնույթ: Երբ քաղաքական շահերն են բախվում, դրանք ավելին են, քան կրոնականը: Եթե դրան նաև քաղաքական աստառ է հաղորդվում, ավելի վտանգավոր է, իսկ մյուս դեպքում՝ ինչպես պրակտիկան է ցույց տվել, դրանք հարթվում են:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”