Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Դեսպան Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նորընտիր նախագահի հետ

МЕЖДУНАРОДНОЕ

 Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նորընտիր նախագահ Համմուդա Սաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ, խորհրդարանի այլ անդամներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով Հասյաստանի դեսպանին՝ Համմուդա Սաբբաղն ընդգծեց, որ Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ ՍԱՀ ԺԺ նախագահը դրանք բնութագրեց որպես պատմական խոր արմատներ ունենցող և միևնույն ժամանակ մշտապես զարգացող:

Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Համմուդա Սաբբաղը նշեց, որ հայերը Սիրիայի անբաժան մասն են կազմում և, սիրիացի ժողովրդի հետ անցնելով պատմական ուղի, մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի և քաղաքականության մեջ, այդ թվում որպես խորհրդարանի պատգամավորներ: Այս համատեքստում նա առանձնացրեց ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի ակտիվ ներդրումը հայ-սիրիական խորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման գործում:

Ըստ Սիրիայի խորհրդարանի նախագահի՝ պառլամենտական դիվանագիտությունը մեծ ներուժ է պարունակում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և Հայաստանի ու Սիրիայի խորհրդարանները պետք է օգտագործեն այդ ներուժը՝ առաջին հերթին բարեկամական խմբերի փոխայցելությունների միջոցով:

Իր հերթին դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները և, ելնելով հայ-սիրիական բարեկամական հարաբերություններից, որոշում է կայացրել շարունակել Դամասկոսում և Հալեպում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները: Նա հավելեց, որ Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիայի ժողովրդին: Այդ նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ և ռուսական կողմի աջակցությամբ մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ դեսպանը նշեց. «Անկախությունից հետո Սիրիան առաջին պետություններից էր, որի հետ Հայաստանըստորագրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագիր: Երկկողմ հարաբերությունների քսանհինգամյա պատմությանընթացքում երկու պետությունների միջև ձևավորվել է իրավապայմանագրային լուրջ բազա, որը ներառում է 60 փաստաթուղթ ամենատարբերբնագավառներում: Սիրիայի հետ համագործակցությունը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար»:

Խոսելով հայ-սիրիական դարավոր պատմամշակութային և առևտրատնտեսական կապերի մասին՝ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց սիրիացի ժողովրդի բացառիկ դերը օսմանյան յաթաղանից փրկված հայ տարագիրների կյանքում: Ապա հավելեց, որ ավելի քան մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկության գործում սիրիացի բարեկամ ժողովրդի անգնահատելի վերաբերմունքն անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ և շնորհիվ այդ վերաբերմունքի հայերը Սիրիայում շտկեցին իրենց մեջքը, ինտեգրվեցին նրա հասարակությանը, դառնալով լիիրավ քաղաքացիներ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի վերջերս Սիրիա կատարած այցի կապակցությամբ և հույս հայտնեցին, որ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվաղությունները հիմք կհանդիսանան հետագա արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին դեսպան Ա.Փոլադյանը Համմուդա Սաբբաղին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը՝ ՍԱՀ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ»:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай