Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վարկաբեկում ամերիկյան եղանակով

МЕЖДУНАРОДНОЕ

Ամերիկյան մամուլը դարձյալ կեղտոտ տեխնոլոգիաներ է գործածում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ վերջինիս նախընտրական շտաբի նախկին ղեկավար, Սպիտակ տան էքսխորհրդական Փոլ Մանաֆորթի և նրա գործընկեր Ռիկ Գեյթսի նկատմամբ առաջ քաշված կոռուպցիոն մեղադրանքները ներկայացնելով որպես ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության ապացույց: Երեկ նույնիսկ ամենահեղինակավոր հանդեսներն ու հեռուստաընկերությունները չխորշեցին ակնհայտ ապատեղեկատվությունից, ըստ որի՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մեղադրանքների հաստատման շրջանակում և վերջին նախագահական ընտրություններում ռուսական միջամտության գործի տիրույթում Մանաֆորթը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին, որովհետև նրա մյուս գործընկեր Ջորջ Պապադոպուլոսն արդեն իսկ առանձին դետալներ է խոստովանել: Մինչդեռ այն մեղադրանքները, որ գոնե այս պահին ներկայացվում են վերոնշյալ անձանց՝ որևէ ուղիղ կապ չունեն ընտրությունների և Թրամփի հետ, իսկ Մանաֆորթն ու Գեյթսն էլ իրենց շքեղ–կապույտ կոստյումներով ոչ թե ՀԴԲ, այլ Վաշինգտոնի շրջանային դատարան են ներկայացել: Այն էլ՝ ոչ թե հանձնվելու, այլ իրենց հասցեագրված մեղադրանքները հերքելու համար:

Խնդիրն այն է, որ Մանաֆորթն ու իր գործընկերները երկար տարիներ են Վաշինգտոնում զբաղվել թույլատրելի լոբբիստական գործունեությամբ՝ ներկայացնելով տարբեր համաշխարհային առաջնորդների շահերը: Այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և այլն: Եվ ահա քննելով հենց ա՛յդ գործունեությունը՝ ԱՄՆ իրավապահները կարծում են, որ Մանաֆորթն այդ ողջ ընթացքում թաքցրել է իր եկամուտների իրական չափը, հետևաբար նաև՝ խուսափել է հարկերից, դրսի ընկերությունների միջոցով զբաղվել է փողերի լվացմամբ (խոսքը մոտ 18 մլն դոլարի մասին է), և ձեռք բերած ահռելի ֆինանսական միջոցները ԱՄՆ–ում ծախսել է անշարժ գույքի, շքեղ ավտոմեքենաների, կոստյումների ու անտիկվարիատի ձեռքբերման վրա: Իհարկե, եթե այս մեղադրանքները հաստատվեն՝ դրանք զգալի ստվեր կգցեն նախագահ Թրամփի հեղինակության վրա, և սա ոչ ոք չի ժխտում: Չի բացառվում նաև, որ հիշյալ գործի շրջանակներում իսկապես բացահայտվեն նաև Մանաֆորթ–Կրեմլ կապերով պայմանավորված՝ Թրամփ–Կրեմլ կապերն ու դրանց ներգործությունն ամերիկյան ընտրությունների վրա: Բայց այս պահին, ինչպես տեսաք, որևէ նման բան չկա, և հիշյալ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներում Թրամփի անունը չի հնչում ոչ թե նույնիսկ գործակցի, այլ գոնե Մանաֆորթի գործունեության մասին տեղեկացված անձ լինելու մակարդակում: Հետևաբար, անկախ ԱՄՆ նախագահի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ցանկացած ողջամիտ մարդ, համենայն դեպս, այս փաստերի պարագայում, պարտավոր է համաձայնել Թրամփի այն տեսակետի հետ, ըստ որի՝ ամերիկյան մամուլն ու իսթեբլիշմենթը «վհուկների որս են սկսել», որի միջոցով փորձում են վարկաբեկել նախագահին: Ակնհայտ է նաև, որ այս հիստերիայի վերջը չի էլ երևում, եթե նույնիսկ ՏՏ ոլորտի ազդեցիկ ամերիկյան ընկերություններն են կանգնած պատասխանատվության առաջ՝ իբր, Կրեմլի կողմից ամերիկյան ընտրությունների վրա ներազդելու գործում իրենց տեղեկատվական հարթակների գործածման մեղադրանքով: Բանը հասել է նրան, որ խոսքի ազատության երկրում Կոնգրեսի մակարդակում են մտածում համացանցային ազատության օրենսդրական սահմանափակումների, քթները մարդկանց անձնական կյանք մտցնելու մասին, իսկ ԱՄՆ ուղեղային կենտրոններ դիտարկվող համալսարաններում՝ Սթենֆորդ, Բերքլի և այլն, պրոֆեսորները ճառում են համացանցի՝ ժողովրդավարության տեսանկյունից լուրջ մարտահրավեր լինելու վերաբերյալ: Համաձայնեք՝ այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ:

«Մեր դիրքորոշումն այս առիթով չի փոխվել առաջին իսկ օրվանից: Այժմ հստակ երևում է, որ եթե եղել է համագործակցություն Ռուսաստանի հետ, ապա դա եղել են դեմոկրատներն ու Քլինթոնի ընտանիքը»,– հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай