Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Նախագահն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

ПОЛИТИКА

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երևանյան գրասենյակի միջոցով իրականացված զարգացման ծրագրերը, որոնք, նրա խոսքով, եղել են և՛ թիրախային, և՛ բազմազան՝ սկսած ժողովրդավարական հաստատություններին աջակցությունից մինչև փոքր և միջին բիզնեսին օժանդակություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ կազմակերպության հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը տարեցտարի առավել կամրապնդվի ու կխորանա: Նախագահը ջերմությամբ է հիշել ավելի քան մեկ ամիս առաջ իր հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ՄԱԿ-ի հիմքում դրված հիմնարար արժեքներին:

«ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի օգտակար և արդյունավետ աշխատանքում մեծ է նաև մշտական համակարգող Բուզետտոյի ներդրումը: Հայաստանում մարդիկ հավատում են գրասենյակին, որի համակարգմամբ ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր որակով և մեծ պատասխանատվությամբ: ՄԱԿ-ը, իհարկե, առաջին հերթին ընդհանուր նպատակների շուրջ համախմբված պետությունների միավորում է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպության դրոշի ներքո կարևոր առաքելություն իրականացնող այն բազմահազար մարդկանց, ովքեր ամեն օր մեծագույն նվիրումով իրականացնում են իրենց աշխատանքը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ՄԱԿ-ի գրասենյակ այցելության, շնորհավորական ջերմ խոսքերի ու գնահատանքի համար և ընդգծել, որ գրասենյակն այս տարիների ընթացքում իր լավագույն ջանքն է ներդրել, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանում դառնա չեզոք հարթակ միջազգային համայնքի և Հայաստանի համադրված աշխատանքի համար: « Հայաստանում՝ ՄԱԿ-ը_բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և այլ դոնորների ֆինանսավորման միջոցով: Մենք այս տարիներին փորձել ենք կենտրոնանալ Հայաստանի կառավարության համար կարևոր ռազմավարական խնդիրների վրա, օրինակ՝ սահմանային անցակետերի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաև ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք: Ակնկալում ենք նաև նոր ծրագրերի իրականացում, օրինակ՝ Մեղրիի սահմանակետի արդիականացում, ԱԻՆ-ի հետ քննարկում ենք Նաիրիտի տարածքում վտանգավոր նյութերի պահեստների մաքրման աշխատանքներ իրականացնելու հարցը: Շատ լավ և կարևոր աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում և այժմ ուսումնասիրում ենք այդ ծրագրերը ընդարձակելու հնարավորությունը՝ ներառելով նաև Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերը: 

Իհարկե, չպետք է մոռանանք այն աշխատանքը, որ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացնում ենք սիրիահայ փախստականներին աջակցության նպատակով: 

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Հայաստանին երախտագիտություն հայտնել համաշխարհային մակարդակով կայունությանը և խաղաղությանը նպաստելու, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու գործում կարևոր և ակտիվ դերակատարում ունենալու համար: Ցանկանում եմ ընդգծել Մալիում, Լիբանանում և այլ երկրներում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը և այն շարունակելու պատրաստակամությունը»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բուզետտոն:

Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուղեկցությամբ դիտել է գրասենյակում բացված «Հայաստան-ՄԱԿ. 25 տարի միավորված ազգերի ընտանիքում» ցուցահանդեսը, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացվում են 25 տարվա ընթացքում Հայաստանի ներկայությունը ՄԱԿ-ում, ինչպես նաև Հայաստանում կազմակերպության կողմից տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը: 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян