Կարեն Կարապետյանը հաստատել է ԿԳՆ տեսչական մարմնի կազմը
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Խորհրդի նախագահն է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը, «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական Անահիտ Բախշյանը և այլք:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



