Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ ճնշումները կարծրանում են. թուրքագետ

ПОЛИТИКА

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ցավով արձանագրում է, որ Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ պետական ու հասարակական ճնշումը գնալով ավելի կարծր է դառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տարածաշրջանային խաղաղություն․ իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ հանդես գալով Թուրքիայի օրինակով տարածաշրջանային բազմազանության վերաբերյալ զեկույցով՝ նա նշեց, որ եթե Օսմանյան շրջանը մասնագիտական շրջանակում ընդունված է անվանել մոզայիկ հասարակություն, որտեղ կային տարբեր ժողովուրդներ ու մշակույթներ, ապա դրանից հետո ծայրահեղ քաղաքականության ընդունումը հանգեցրեց միատարր Թուրքիայի ստեղծմանը։ «Իմ զեկույցը մոզայիկից մոնոլիտ Թուրքիայի ձևավորման մասին է, որտեղ տարբեր ազգություններն ու մշակույթները հերքվում են, ժխտվում կամ յուրացվում։ Թե ինչպես է հասարակությունը հենց այդ քաղաքականության հետևանքում դառնում այլամերժ, չի ընդունում այլ ժողովուրդների ստեղծածը, այլ փորձում է յուրացնել։ Ներկայացնում եմ այդ քաղաքականության կործանարար հետևանքները ու դրա ստեղծած այն բացասական ֆոնը, որը ունենում է տարբեր դրսևորումներ՝ ամենամեղմ այլատյացությունից մինչև ամենածայրահեղական դրսևորում՝ ահաբեկչական տարբեր կառույցների գործունեության մեջ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։ 

Մասնավորապես, նա նկատեց, որ Թուրքիայի պարագայում լավատեսության շատ քիչ տեղ կա, քանի որ նշյալ այլատյաց քաղաքականությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ «Թուրքիայի նախագահը տարբեր ծայրահեղական լոզունգներով ոչ թե նպաստում է խաղաղության ձևավորմանը, այլ էլ ավելի է խորացնում բաժանարար գծերը, ազգամիջյան կոնֆլիկտները, այլամերժությունը, որ Թուրքիայում հասել է բարձր մակարդակի»,-հավելեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Այս պայմաններում, ըստ Մելքոնյանի, երկխոսության հնարավորությունները փոքր են, բայց պետք է շարունակել աշխատանքը թուրքական հասարակության, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության այն փոքր կղզյակների հետ, որոնք կան ու կարող են օբյեկտիվության հենքի վրա քննարկումներ իրականացնել ու հասարակության լայն խմբերում ամրապնդել խաղաղ գոյակցման գաղափարը։ «Համաժողովի թուրք մասնակիցները Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն շերտն են ներկայացնում, որ բավական ակտիվ ու տեղյակ են Հայոց ցեղասպանության խնդրին ու հայ-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտներին, այն գործիչներից են, որ Թուրքիայում ձևավորում են առավել լայն հանրային կարծիք՝ հիմնված օբյեկտիվ իրողությունների վրա»,-նշեց Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ այդ մասնակցությունը կարելի է  խիզախում համարել, քանի որ Թուրքիայում օրեցօր խորացող բռնապետական հակումների տեսանկյունից դա համարձակ քայլ է։ «Նման քննարկումներում թուրքական կողմի ներկայությունը թույլ է տալիս մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներին ավելի լավ պատկերացնել այս շերտի ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ տարածաշրջանային խաղաղությունը չի կարող ունենալ կրոնական ու դավանանքային բաժանարար գծեր, այլ ընդհակառակը դրանք պետք է ծառայեն խաղաղության կայացման գործում։ 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 31-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, կայացավ տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»