ԿԲ–ին ՀՀ 2018 թ. պետական բյուջեով 7 միլիարդ 295 միլիոն դրամ կհատկացվի
ОБЩЕСТВОՀայաստանի Կենտրոնական բանկին 2018 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 295 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 7 միլիարդ 158 միլիոն դրամի դիմաց: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 7 միլիարդ 64 միլիոն դրամ, որից աշխատավարձերի ծախսը կազմում է 6,78 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 2%–ով ավել է: Սա հիմնականում պայմանավորված է աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձերի բնականոն աճով»,– ընդգծեց Ջավադյանը
Նա հավելեց, որ հաշվարկ է կատարվել 215 աշխատակցի համար նախորդ տարվա 220–ի դիմաց՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում 5 մարդու հաստիք կրճատվել է: Ներկայացուցչական ծախսերը, սոցիալական ապահովման ծախսերը մնացել են նույն մակարդակի վրա, անձնակազմի գործուղման և վերապատրաստման ծախսերը 4 միլիոն դրամով պակասել են:
Ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը չեն փոխվել 32 մեքենայի` ավտոբուսների, տրակտորի և այլ տեխնիկայի համար:



