ԵԾ անդամները հարցեր չունեն
ПОЛИТИКАՎաղ առավոտից մեկնարկել է Երևանի ավագանու նիստը: Քննարկվել են օրակարգային 10 հարց, այս պահին մեկնարկել է Երևանի ավագանու «հարց ու պատասխան» փուլը: Եթե նիստի սկզբում ԵԾ անդամները դժգոհություն էին հայտնում, որ Երևանի ու երևանցիների խնդիրներին չվերաբերող հարցեր են քննարկվում ավագանու նիստի ընթացքում, ապա հարց ու պատասխան փուլը հիանալի հնարավորություն էր նրանց համար՝ հանրային բարձրացնելու Երևանին վերաբերող հարցեր: Հնարավորությունն իհարկե ԵԾ անդամները չօգտագործեցին, դրա փոխարեն անդրադարձան տրանսպորտի խնդրին, որը, ինչպես հայտնի է բոլորիս, արդեն իրականացման փուլում է, և սպասում ենք ավարտին: ԵԾ կողմից բարձրացված մյուս ավելի կարևոր հարցը Գագիկ Սուրենյանի հետ համագործակցության առկայությունն էր: «Կարևորագույն» երկու հարցերը հնչեցնելուց հետո ԵԾ անդամները լքել են ավագանու նիստերի դահլիճը՝ այդ քայլով ապացուցելով, որ չեն տիրապետում Երևանում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, ինչպես նաև չունեն մտահոգող հարցեր:



