Ավարտվում է Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար միջհամայնքային ճանապարհի շինարարությունը
ОБЩЕСТВО Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկը՝ Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 617 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 5,3 կիլոմետր, որից 4,3 կիլիոմետրն անցնում է բնակավայրերի ներսով:«Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա սեպտեմբերին եւ ավարտվելու են առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ասֆալտապատվել է շուրջ 31 հազար 800 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ: Հիմնանորոգված ճանապարհի շնորհիվ նշված գյուղերն իրար մեջ տրանսպորտային կապը կիրականացնեն ուղիղ ու կարճ ճանապարհով: Սա անչափ կարեւոր ու կենսական նշանակության ծրագիր էր, որից օգտվելու են 4 համայնքների հազարավոր ընտանիքներ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:



