Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունն ինքնորոշված չէ. գիտե՞ք արդյոք...

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ.

– Պարոն Սարգսյան, ասում են, որ այս տարիների ընթացքում մեր երկրի ինքնիշխանության աստիճանը բավականին նվազել է: Այդպե՞ս է:

– Դա գալիս է մարդկանց պատկերացումներից: Գուցե զարմանաք, բայց Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որը դասական անկախության հռչակագիր չունի: 1990–ի օգոստոսին ընդունվել է ընդամենը Հայաստանի Հանրապետություն ստեղծելու մասին հռչակագիր, ուր նշված է, որ Հայաստանը կանգնում է անկախ պետություն կառուցելու ճանապարհին:

Մինչդեռ բնական է, որ սուվերեն պետություն ստեղծելու ամենակարևոր քայլը պետք է լիներ այն, որ հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվեր Անկախ Հայաստանի մասին: Մի բան, որը չի արվել:

– Եվ ինչո՞ւ չի արվել: Միտումնավո՞ր էր, թե…

– Դա գալիս էր պետության մասին մարդկանց պատկերացումներից: Այն ժամանակների քաղաքական էլիտան խորը համոզմունք ուներ, որ պետությունը պետք է կառուցել պայմանավորվածություններով՝ բոլորի հետ: Գնալ Ռուսաստանի հետ խոսել, Իրանի հետ խոսել, թուրքերի հետ խոսել, Եվրոպայի հետ և այլն: Այսինքն՝ խոսելո՛ւ միջոցով և ոչ թե ինքնորոշվելու ճանապարհով:

– Գուցե դա մեր թուլությունի՞ց էր գալիս: Մենք այդքան ուժ չունեինք, որ ասեինք՝ ա՛յս ենք, և՝ վերջ:

– Դա ուժեղ և թույլ լինելու հետ կապված հարց չէ: Այն կապված է աշխարհընկալման հետ: Հայաստանում նույն ձևով փորձ էր արվում ստեղծել նաև առաջին հանրապետությունը: 1918–ին, երբ Ռուսաստանը քանդվեց, գոյություն չունեցող Ադրբեջանը զրոյից հռչակեց իր պետությունը, Վրաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ Հայաստանը չհռչակեց: Միանգամից թուրքերն ինչ–որ բան առաջարկեցին, վազեցին Բաթումի: Հետո ռուսներին դիմեցին հարցով և այլն, և այլն:

Այսինքն՝ առաջին իսկ օրվանից այս մոտեցումն արմատավորվել է նաև ներկա Հայաստանի վարած քաղաքականության մեջ: Եվ մինչ օրս այդպես է:

– Գուցե կոշտ ձևով հարցը չենք դրել, հրապարակավ չենք ասել, բայց մտածել ենք, որ մեր ուղենիշը պետք է լինի դեպի անկախություն ու ինքնիշխանություն գնա՞լը: Այս տարիների ընթացքում դա չի՞ նկատվել մեր քաղաքականության մեջ:

– Գիտեք, այդ ամենը գալիս է ուժի վերաբերյալ պատկերացումներից: Մարդիկ փորձում էին այդ ուժը գտնել: Ի վերջո պետություն էին ստեղծել, և համապատասխան ուժ պետք է հավաքվեր պաշտպանության, նաև զարգանալու համար: Իսկ որտե՞ղ էին այն փնտրում: Փնտրում էին վերը նշված այդ հարաբերություններում: Բայց ուժը գալիս է միայն ինքնորոշումից՝ սուվերենությունից:

Ընդ որում, ես նկատել եմ, որ շատերը դրանից վախեցել են: Մի բան հիշեցնեմ՝ երբ ԽՍՀՄ–ն արդեն քայքայվում էր, և Հայաստանը գնում էր հանրաքվեի, ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը մնա Սովետական Միության մեջ: Այսինքն՝ մնա չեղած պետության մեջ:

Իսկ ինչի՞ց է գալիս այս մտայնությունը: Նրանից, որ մարդիկ չէին հասկանում ինքնորոշման էությունը, ուժը նրա մեջ չէին փնտրում:

– Բայց այն ժամանակ եկանք գիտակցության, որ պետք է հենվենք մեզ վրա և բացառենք կողմնորոշումները: Դա հիմք չէ՞ր հանդիսանում, որ ինքնորոշման գաղափարին նաև այլ կերպ մոտենանք:

– Տեսեք ինչ իրավիճակներ ստեղծվեցին. ի վերջո Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը: Նաև պատերազմից հետո դրսի զորք չընդունեց իր տարածքում: Ռուսաստանը երկար բանակցություն էր վարում կոնֆլիկտի տարածք զորք մտցնելու համար, բայց նրան դա չհաջողվեց:

Իսկ անմիջապես մի երկու ամսից ռուսական բազայի հիմքը դրվեց Հայաստանում: Կրկին վախենալով՝ բերեցին–դրեցին:

Եվ այս ամենը ռեալ պայքարի, տեսակետների բախումների հետևանքով էր. մի բան հաջողվում էր, մի բան՝ ոչ: Մինչև այսօր էլ մարդիկ կան, որ գիշեր–ցերեկ մի բան են մտածում՝ ռուսական կամ մեկ այլ զորք բերեն–մտցնեն Ղարաբաղ:

– Սա գուցե նաև գալիս է մեր ազգային ճակատագրի՞ց, մի խոսքով՝ ազգային մեր վախերից: Իսկ չկա՞ն նաև օբյեկտիվ հանգամանքներ. առանձնացող հետխորհրդային մյուս երկրներո՞ւմ այդ հարցն ինչպես էր լուծվում:

– Եղել են, որ պարզապես փլուզվել են: Քանի որ այնքան արհեստական պետություններ էին, որ հերիք էր վերանար սովետական օրենքը և փլուզվեին: Ինչպես Ադրբեջանը, Վրաստանը: Եղել են նաև, օրինակ, Թուրքմենիայի նման արհեստական միավորումներ, որ իրենք էլ չեն հասկացել, թե ինչ է կատարվել: Մինչև հիմա էլ այդ վիճակների մեջ են:

Այսինքն՝ ամեն ինչ գալիս էր այն բանից, թե տվյալ ժողովուրդը հոգեբանորեն ինչպե՞ս էր այդ վիճակը ընկալում: Ի վերջո ո՞վ էր տեսել, որ հանկարծակի և օրենքով պետություն վերանար:

Իսկ մեր երկրի ձևավորումը ընթացել է պայքարի մեջ: Այդ իսկ պատճառով եղել են նաև ներքին այդ վեճերը, տեսակետների բախումները: Սակայն, բոլոր դեպքերում, մենք չկարողացանք մեզանում հաստատել սուվերենության գաղափարը:

Մարդիկ չեն հավատում, անգամ ծիծաղում են, երբ ես ասում եմ, որ Ղարաբաղը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Չկա խորքային համոզմունք այդ հարցում: Անվերջ թերահավատ խոսակցություններ եմ լսում՝ «մենք ո՞վ ենք», «ուժն է ծնում իրավունք» շարքից:

Երբ հարցնում ես՝ իսկ ուժը որտեղի՞ց է ծնվում: Դե, այդ դեպքերի համար էլ պատրաստ է պատասխանը՝ պետք է հովանավոր ունենաս, հովանավո՛ր. առանց հովանավորի ոչ մի բանի չես հասնի:

Բայց այս հարցում չգիտեն մի բան, թե ինչո՞ւ են հովանավորում և ո՞ւմ են հովանավորում: Իսկ հովանավորում են միայն քաղաքական սուբյեկտին: Հովանավորում են նրան, ով ինքնորոշվել է: Նրան, ով ինքնորոշման ակտ է դրել սեղանին:

Գոհար Սարդարյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay