Ռուսաստանցի ճանապարհորդը հայտնվել է անմարդաբնակ կղզում
ОБЩЕСТВОՎերջին օրերին Շվեդիայում իսկական փրկարարական գործողություն է իրականացվել, որի պատճառը ռուսաստանցի վայ ճանապարհորդն է եղել: Վերջինս երկու օր է անցկացրել Շվեդիայի ափերից ոչ հեռու անմարդաբնակ փոքրիկ կղզում, հայտնում է SVT հեռուստաալիքը:
Տղամարդը գնել է ոչ մեծ մի առագաստանավակ և որոշել է դրանով Ստոկհոլմից նավարկել մինչև Իսպանիա: Չորեքշաբթի, սակայն, հարազատները տագնապ են բարձրացրել, երբ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ:
Երկօրյա որոնումներից հետո, կղզիներից մեկի մոտ, հայտնաբերվել են նավակի մնացորդներն ու ճանապարհորդի իրերը, սակայն ճանապարհորդին չեն գտել: Որոնումները շարունակվել են, և նրան հայտնաբերել են մեկ այլ կղզում: Ուղղաթիռներից նկատել են «Help» (օգնություն) գրությունը, որը տղամարդը գրել էր մամուռով:
Պարզվել է, որ նավաբեկությունից հետո նա կարողացել է սառը ջրում մոտ 3 կմ լողալով հասնել «իր» փոքրիկ կղզուն:
Տղամարդուն անմիջապես հոսպիտալացրել են, սակայն բժիշկների օգնության կարիք չի զգացվել:
«Անհավանական է: Մենք զարմացած ենք: Դա նման է Ռոբիզոն Կրուզոյի պատմությանը»,- ասել են Շվեդիայի փրկարարական ծառայությունում:



