Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բաղդադը քրդական հանրաքվեի չեղարկում է պահանջել

МЕЖДУНАРОДНОЕ

Պաշտոնական Բաղդադը հրաժարվել է բանակցություններ սկսել Էրբիլի հետ՝ զինադադար հաստատելու և անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու պայմանով: Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին երեկ հայտարարել է, որ քրդերը պարտավոր են հավատարիմ լինել երկրի Սահմանադրությանը և ոչ թե սառեցնել սեպտեմբերի 25–ին կայացած անկախության հանրաքվեի արդյունքները, այլ ընդհանրապես չեղարկել այդ միջոցառումը: Այս փաստը մտահոգել է քրդերի դաշնակից ԱՄՆ–ին, որի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ էր վարել Իրաքի վարչապետի և Քուրդիստանի առաջնորդի հետ՝ հորդորելով հրաժարվել զինված բախումներից և առաջ գնալ խնդրի քաղաքական կարգավորման կառուցողական ճանապարհով: Սակայն, Բաղդադի համառումից առավել, ԱՄՆ–ին մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ քրդական/մերձքրդական հատվածներում դեռ շարունակվում են զինված բախումները: Բնականաբար, մեղավորների փնտրտուքի հարցում, Սպիտակ տանը չեն վարանել «հին ու բարի թեկնածուին» թիրախավորել: Համենայն դեպս, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերը համոզված է, որ իրավիճակը կհարթվի միայն այն դեպքում, եթե չեզոքացվի իրանական գործոնը: «Իրանին հաջողվել է Իրաքում զինյալ խմբեր կազմավորել, որոնք դուրս են մնացել կառավարության հսկողությունից, և որոնք հանրային տարբեր խմբերի միջև բռնություններ են հրահրում… Իրանը հասել է նրան, որ այսօր պառակտվել է քրդերի ռեգիոնալ կառավարությունը: Այդ երկիրը հենց այդ մասնատվածությունն օգտագործելով է առաջ տանում իր շահերը»,– հայտարարել է Մաքմասթերը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բիրտ ուժը հենց այս պահին կասեցնել, քանի դեռ այն նոր թափ չի հաղորդել իր մյուս աջակցին՝ լիբանանյան Հըզբոլլահին: Հետաքրքիր է, որ Սպիտակ տունն այդ մասին ուղղակիորեն չի նշում, բայց ամերիկյան մամուլն է քուրդ–իրաքյան բանակցությունների տապալումը հատկապես Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի ձեռքի գործը համարում:

Բանն այն է, որ Իրաքի կառավարությունն, օրեր շարունակ, որևէ կերպ չէր արձագանքում քրդական առաջարկին, և վարչապետ Հեյդար ալ–Աբադին միայն հոկտեմբերի 26–ին՝ Իրանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից հետո ներկայացրեց Բաղդադի պաշտոնական դիրքորոշումը: Միջազգային մեդիան մեծ կրքով է ներկայացնում այս փաստը, հանդիպումն ընդհանրապես և Այաթոլլայի առանձնահատուկ ջերմությունը, որով նա էր ողջունել Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ՝ Բաղդադի ջանքերը:

«Պետք է զգոն լինել ամերիկացիների խաբեբայությունների նկատմամբ և երբեք նրանց չվստահել… այդ նրանք են ստեղծել ԴԱԻՇ–ը, և այսօր, երբ ահաբեկիչներն Իրաքի կառավարությունից ու ժողովրդից պարտություն են կրել՝ իրե՛նց են այդ կարևոր և հաղթական իրադարձության մասնակիցը համարում: Նահանգները բարեկամ չեն…նրանք հարմար առիթի դեպքում դարձյալ կհարվածեն Իրաքին»,–Խամենեի այս խոսքերը, որպես Իրանի մեղավորության «ահռելի փաստարկ», արդեն երկու օր է՝ հնարավոր բոլոր հարթակներում է շրջանառվում: Եվ թե այս համատեքստում ինչպես կընթանան իրադարձությունները՝ դժվար է կանխորոշել: Ակնհայտ է միայն այն, որ ԱՄՆ–ը փորձում է Սիրիային զուգահեռ՝ նաև քրդերի՛ միջոցով լուծել տարծաշրջանում Իրանին զսպելու խնդիրը: Եվ շատ զարմանալի է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն էլ ի՛ր հերթին է նուրբ խաղ առաջ տանում՝ հարցի առնչությամբ հոկտեմբերի 26–ին նիստ հրավիրելով և հայտարարելով, թե՝ «Քանի որ դաշնային և ռեգիոնալ կառավարությունները երկխոսելու պատրաստակամություն են հայտնել, կոչ ենք անում օպերատիվ կերպով սահմանել այդ քննարկումների ժամանակացույցը»:

Ինչ եզրակացություն կարող ենք անել՝ անկհայտ է. ստացվում է՝ ամեն բան կարգին է, Էրբիլն ու Բաղդադն անհամբեր են երկխոսության հարցում, և Իրանն է միայն, որ խափանում է բանակցությունները: Մի բան, որի առնչությամբ իրենք՝ քրդերն, այլ տեսակետ ունեն: Իրաքյան Քուրդիստանի հայրենակցական միության գլխավոր քարտուղար Բոլա Թալիբանին, օրինակ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրել է հենց իրենց առաջնորդի ուսերին՝ նշելով, որ «քաղաքական անհամաձայնությունները Բարզանիի քաղաքական անխոհեմության և անտրամաբանական որոշումների արդյունք են»: «Նա պետք է ընդունի ճգնաժամի առաջացման քաղաքական և իրավական պատասխանատվությունը, հրաժարական տա և հող նախապատրաստի այլ ֆրակցիաների աշխատանքների համար»,–հայտարարել է Բոլա Թալիբանին, որին, Պավել Թալիբանիի հետ մեկտեղ, Իրանի հետ գործակցելու և դավաճանաբար Քիրքուքից հեռանալու մեղադրանք էր օրեր առաջ ներկայացվում: Իհարկե՝ ո՛չ առանց կոնկրետ շրջանակների ջանքերով…

 

 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай