Օրվա բաղադրատոմսը. Տորթ «Թռչնի կաթ»
ЛАЙФԲաղադրիչներ
Խմորի համար՝
ձու – 4 հատ (դեղնուց)
շաքարավազ – 60գր
ալյուր – 60գր
Սուֆլեի համար՝
ժելատին – 25գր (կարելի է փոխարինել 7 գրամ ագար-ագարով)
ջուր – 140մլ
շաքարավազ – 400գր
կարագ – 200գր
խտացրած կաթ – 100գր
ձու – 2 հատ (սպիտակուց)
Ջնարակի համար՝
շոկոլադ սև – 150գր
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք ժելատինը սառը ջրում ու թողնում 1 ժամ:
Խմորի համար հարում ենք դեղնուցները շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնում ներքևից վերև շարժումներով: Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 15 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ձևամանից և թողնում, որ սառչի:

- Թրջած ժելատինը դնում ենք միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, սակայն չենք եռացնում: Ավելացնում ենք շաքարավազն ու վերցնում կրակից: Այս բաղադրատոմսում ժելատինը կարելի է փոխարինել ագար-ագարով (7 գր): Այս դեպքում եփում ենք մինչև 110 աստիճանի հասնելը, ապա հանում ենք կրակի վրայից և թողնում, որ մի քիչ սառչի (մինչև 70-80 աստիճան):

- Հարում ենք կարագն ու խտացրած կաթը, մինչև ստացվի միատարր զանգված:

- Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները մինչև փրփրելն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք ժելատինը և շարունակում հարել մինչև ստանանք խիտ զանգված:
Ստացված զանգվածին ավելացնում ենք հարած կարագային զանգվածն ու կրկին հարում:
- Ապա ձևամանի մեջ դնում ենք պատրաստի բիսկվիթը, վրան լցնում սուֆլեն և տեղափոխում սառնարան 1 ժամով:

- Ջնարակի համար հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա և լցնում պատրաստի տորթի վրա, ապա նորից տեղափոխում սառնարան մինչև ջնարակի սառելը: Ժելատին կիրառելու դեպքում ցանկալի է տորթը պահել սառնարանում: Ագար-ագարի դեպքում կարելի է և սենյակային ջերմաստիճանում պահել:

- Եվ մեր համեղ տորթը պատրաստ է:

Վայելելք այս համեղ տորթ “Թռչնի կաթ”-ը մեկ բաժակ սուրճ լատեի հետ 
Շեֆ Խոհարար
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



