Ո՞վ է աշխարհահռչակ գթության քույր, հայուհի Օլգան
ОБЩЕСТВО«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է»,– հոկտեմբերի 24–26–ը Վաշինգտոնում կայացած «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովին Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն ազդարարել է Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին:
«Մերձավոր Արևելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել»,– հայտարարեց Փենսը:
Իրաքից գագաթաժողովին ժամանած Մայր Օլգան ընդգծել է՝ Հայկական, Սիրիական և Խալդյան եկեղեցիները քրիստոնեությունն ընդունեցին դեռևս առաջին դարում առաքյալներից, հետևաբար և կոչվում են՝ Առաքելական:
Իսկ ո՞վ է այս հայուհին:
Մայր Օլգան, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բոստոնի թեմի «Նազարեթի Մարիամի դուստրեր» կանանց առաքելական կրոնական համայնքի հիմնադիրը և գթության քույրը, ծնվել և մեծացել է Իրաքում: Չորս պատերազմ է տեսել:
1993–ին ստեղծել է «Սիրիր հարևանիդ» շարժումը. քրիստոնյա և մահմեդական համայնքներից նա երիտասարդ տղամարդկանց և կանանց հրավիրեց` հոգալու Իրաքում ապրող աղքատների կարիքները:
Իրաքում Մայր Օլգան տարիներ շարունակ ծառայում էր բանտարկյալներին, անօթևաններին, ծերերին և հաշմանդամներին: Իրաքի կառավարությունը, բարձր գնահատելով նրա աշխատանքը, Օլգային մարդասիրական մրցանակի արժանացրեց:
Օլգան Իրաքի Էրեբի համալսարանի կենսաբանության և արյունաբանության ամբիոնի, ինչպես նաև Հռոմի Պապական Ուրբանյան համալսարանին կից Բաբելոնի քոլեջի փիլիսոփայության և աստվածաբանության մագիստրոս է:
2001–ին ուսանել է Միացյալ Նահանգներում` ստանալով Հովվական ծառայության բոստոնյան քոլեջի մագիստրոսական աստիճան: 2002–2011թթ. աշխատել է Բոստոնի համալսարանի կաթոլիկ կենտրոնի քոլեջում:
2009–ին Կարդինալ Պատրիկ ՕÿՄալլիի թույլտվությամբ Բոստոնի համալսարանում Օլգան նոր առաքելություն սկսեց. երիտասարդ կանանց աղոթքի և խոհեմության՝ «Նազարեթի տուն»:
2011–ին կարդինալը նրան իր թույլտվությունը տվեց` հիմնելու «Նազարեթի Մարիամի դուստրեր» կանանց առաքելական համայնք՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բոստոնի թեմում:



