Արմավիրը ջուր ունի. «Փաստ»–ի հրապարակման հետքերով
ОБЩЕСТВОՕրեր առաջ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչներն ահազանգել էին, որ արդեն 2 օր է՝ զրկված են խմելու ջրից: Բնակիչները տեղեկացրին, որ հրապարակումից հետո խնդիրը լուծվել է:
Այժմ նրանք խմելու ջուր ունեն:
Արմավիրում արտեզյան հորերի ջուրը նաև որպես խմելու ջուր են օգտագործում:
Խորքային հորի խմելու ջրի պոմպն այրվել էր, ինչի հետևանքով համայնքը ջրազրկվել էր:
Արմավիրցիները 6 օր շարունակ խմելու ջուր չեն ունեցել: Համայնքապետարանն այդ գործից ձեռքերը լվացել էր, քանի որ ջրհորները Ջրային տնտեսության պետական կոմիտեի հսկողության տակ են գտնվել:
Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ խմելու ջուր մատակարարող հորերն օգտագործվել են նաև ոռոգման նպատակով: Ջրհորները համայնքապետարանից անցել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի տիրապետության տակ:
Ի դեպ, գյուղացիները պատրաստվում էին նաև նամակով դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ պահանջելով լուծում տալ խմելու ջրի ջրամատակարարման հարցին:
Փաստորեն «Փաստի» հրապարակումից հետո հարցը լուծվել է:



