«Ժողովուրդ». Մի քանի օր առաջ Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ
ПОЛИТИКА«Ժողովարդ»–ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է ՕԵԿ առաջնորդ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ։ Հանդիպումը կայացել Է ՕԵԿ գրասենյակում։ Ուրիխանյանն ու Բաղդասարյանը բավական երկար զրույցել են։
Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց Ուրիխանյանից ճշտել այս լուրերը, սակայն նա հրաժարվեց որևէ պասխանել կրկին ուղղորդելով դիմել իր խոսնակին։
Իսկ «Հայկական վերծնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսիյանն Էլ այս լուրերի առնչությամբ ասաց, որ ինքը որևէ տեղեկություն չունի այդ հանդիպման մասին, ուստի չի կարող ո՛չ հերքել ու ո՛չ էլ հաստատել։ «Եթե անգամ նման հանդիպում եղել է, ապա ոչ հրապարակային, որևէ տեղեկություն չունեմ»,– պատասխանեց Մոսիյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



