Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումն ազատում է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից

ПОЛИТИКА

Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում ներդրված ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա պետական մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության վրա: Ծրագրի մանրամասների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, արդարադատության և սոցիալական ոլորտների համակարգերի համակցումը ի՞նչ կտա  ՀՀ քաղաքացիներին: 

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ծննդյան նպաստների դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Ընդամենը մի քանի տարի առաջ քաղաքացին ստիպված էր մահվան կամ ծննդյան ակտերը գրանցելու և համապատասխան նպաստ ստանալու համար դիմել առողջապահական, արդարադատության մարմիններ, ՀՀ ոստիկանություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչը քաղաքացիների համար բարդ և  ժամանակատար, որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկերով համակցված գործընթաց էր: Ծրագրի ներդրման արդյունքում  արդարադատության  և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողության ապահովմանը: Միաժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում պետության կողմից մատուցվող ծառայությունները ստանալ մեկ պատուհանից՝ խուսափելով ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Ավելի  պարզ ասած` քաղաքացին ՔԿԱԳ մարմիններում գրանցելով ծնունդը նույն մարմնում դիմում կներկայացնի, թե որ հաշվեհամարին կամ բանկի որ մասնաճյուղում է ցանկանում ստանալ երեխայի ծննդյան նպաստը և սահմանված ժամկետում բանկային կազմակերպությունների միջոցով կստանա այն: 

-Ե՞րբ առաջացավ համակարգերը համակցելու գաղափարը, և արդյո՞ք այն նախքան պաշտոնապես ներկայացնելը փորձարկվել էր: 

-Համակարգերի մշակումն իրականացվել է Արդարադատության նախարարությունում իրականացված նորարարական գաղափարների մրցույթում հաղթող ճանաչված առաջարկներից մեկի իրագործման արդյունքում:

Համակցված համակարգը 2017թ. հունիսի 1-ից հաջողությամբ փորձարկվեց  Երևան քաղաքի ՔԿԱԳ երկու տարածքային մարմիններում, իսկ այժմ այն գործում է ՀՀ մարզերի բոլոր ՔԿԱԳ բաժիններում: Բոլոր ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցներն անցել են վերապատրաստում և պատրաստ են էլեկտրոնային եղանակով ընդունել ծննդյան նպաստների դիմումները: 

-Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ այլ քայլեր առաջիկայում կատարվելո՞ւ են: 

-Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային գործիքների ներդրման ջատագովներից է, և դրա վառ օրինակն է 2017–ին ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am  կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը: Նախարարությունը մշակել է նաև www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգը, որի նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի ապոստիլով վավերացման գործընթացի անցում էլեկտրոնային եղանակի: ՀՀ արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է բարձրացնել Նախարարության ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակը և լուծել ոլորտային խնդիրները: Նախատեսում է ստեղծել լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am գրանցամատյան, որի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացումը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ներդնումը: Բացի այդ, ներկայում իրականացվում են www.e-notary.am էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում նոտարիատի բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների զգալի մասը կմատուցվի էլեկտրոնային եղանակով:

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян