«Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է և շարունակելու է մնալ». ՀՀԿ խոսնակ
ПОЛИТИКАՔիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո, Past.am-ի թղթակցի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց մանրամասներ:
Ըստ նրա՝ քննարկվել են արտաքին քաղաքական, ներքաղական և այլ հարցեր: Խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության և հեռանալ-չհեռանալու մասին՝ Շարմազանովն ընդգծեց. «Նախագահի լիազորություններն ավարտվում է 2018թ. ապրիլին:
Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, նա մեր թիմի միակ առաջնորդն է,շարունակելու է մնալ մեր առաջնորդը, ի՞նչ կարգավիճակով, ո՞նց, 2018թ. ապրիլին կքննարկենք և կներկայացնենք:
Այն, որ Սերժ Սարգսյան պետական և ազգային գործչի ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը շատ մոտ է իրականությանը»:
Անդրադառնալով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին՝ Շարմազանովն ասաց, որ այն անհրաժեշտություն է:
«Շատ ճիշտ է, որ բոլորը զինակոչվեն բանակ, ինչո՞ւ, որովհետև կան անհավասար պայմաններ:
Ինչու իրավաբանական ֆակուլտետի ուսանողը չունենալով պետպատվեր 18 տարին լրանա ու գնա ծառայության, իսկ նրանք, որ սովորում են պատմության կամ ֆիզիկայի ֆակուլտետում օգտվեն պետպատվերից և չգնան »,-նշեց Շարմազանովը:



