ԵԱՏՄ–ում վարորդական իրավունքը կարգավորվելու է միասնական կանոնների նոր համաձայնագրով
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:
«Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքի հարցը: Այս խնդրում կոնցեպտուալ մոտեցումը կլինի այն, որ մենք կսկսենք մշակել ոլորտի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս ոլորտում առաջիկայում տեղի կունենան հիմնարար փոփոխություններ` կապված տրանսպորտի ոլորտում թվայնացման, նոր մեքենաների ի հայտ գալու հետ, որոնց առնչությամբ վարորդները պետք է ունենան նոր հմտություններ, գիտելիքներ»,– ասաց Տիգրան Սարգսյանը:
Մասնավորապես, ըստ նրա, խոսքը գնում է անվարորդ կամ խառը տիպի մեքենաների մասին:



