Սեղանի թենիսի թիմային չեմպիոնը «Հայաստան»-ն է
СПОРТԵրեւանում կայացել է սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մասնակցել են տղամարդկանց եւ կանանց տասական թիմեր՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Ընդհանուր առմամբ՝ 68 մարզիկ:
Տղամարդկանց պայքարում չեմպիոն դարձել է «Հայաստան» ՄՄ թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիրի մարզադպրոցը, երրորդը՝ ԽՄՕՄՄ-ը:
Կանանց պայքարում հաղթող ճանաչվել է Արաբկիրի մարզադպրոցը, երկրորդը՝ Շենգավիթի, իսկ երրորդը՝ քաղաքապետարանի մարզադպրոցը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



