Սնանկ վիճակ է
ОБЩЕСТВОՏարին Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչների համար ծանր էր: Միաբերան փաստեցին՝ գյուղտարին իրենց ոչ մի օգուտ չի բերել: Ոռոգման ջրի խնդիր են ունեցել, ինչի պատճառով էլ բերք ստանալ չեն կարողացել:
«Ամիսներով չենք կարողացել ջուր անել: Ոռոգման համակարգը շատ վատ է: Կանալներում ջուր չկար, գորտերն էլ էին արդեն չորացել»,– Past.am-ի հետ զրույցում ասաց Արտաշար գյուղի բնակիչ Սանասար Գրիգորյանը:
Հողերի մեծ մասն անմշակ և բարձիթողի է, տարեկան մոտ 50 հա հողատարածք վերածվում է անապատի՝ հողերն աղակալված են: Ամեն տարի գյուղացիները մեծ ջանքեր են ներդնում սեփական հողը վերականգնելու նպատակով` հուսալով, որ իրենց չարչարանքը մի օր կարդարանա:
Միայն սեփական միջոցներով կատարված փորձերն ապարդյուն են անցնում: Արտաշարն ունի մոտ 420 հա վարելահող, որից մոտ 320 հա աղակալված է:
Համայնքն ի զորու չէ սեփական միջոցներով իրականացնել աղազերծման աշխատանքները: Արդյունքում տարեցտարի ավելանում է աղակալված հողատարածքների թիվը, իսկ աղակալված հողերում մշակաբույս դժվարությամբ է աճում։
Բնակիչների խոսքով՝ միայն առատ ոռոգման դեպքում կարող են այդ հողերից եկամուտ ստանալ:
Հուլիսին 3–ը դեռ թարմ է Այգեշատ համայնքի բնակիչ Արմեն Մուրադյանի հիշողություններում: Կարկուտն այդ օրը նրան առանց եկամուտ թողեց:
Կարկուտը վնասել է նրա 1 հեկտար լոլիկի դաշտը: Կրկնակի ցանքս էլ չի կատարել, որովհետև գումար չի ունեցել:
«Ինչքան գումար դրել էի, կոպիտ ասած, էդքան էլ պետք է դնեի, որ կարողանայի դրանք վերականգնել: Բանկին պարտք եմ, հիմա էլ պետք է գնամ ընկնեմ հարևաններից, բարեկամներից գումար վերցնեմ, որ տոկոսները վճարեմ: Ում էլ ասում ես պարտքով փող տուր, ասում է` չունեմ: Սնանկ վիճակ է»,– հուսահատություն հայտնեց նա:
Արարատիմարզիխաղողագործներնէլբերքիպակասիցենբողոքում: Ցրտահարություննազդելէխաղողիբերքիվրա: Մթերմանցածրգիննէլբերեցնրան, որգյուղացինտարինվնասովամփոփի:
«110–130 դրամով մթերեցին, էլ էս պայմաններով հնարավո՞ր է խոսել եկամտի մասին»,– հարց բարձրացրեց ֆերմերը:
Գյուղացու խոսքով` եղած գումարով ձմեռը «յոլա» կգնան: Գարնան գալուն պես կրկին բանկերի դուռը կթակեն` նոր պարտք վերցնելու նպատակով: Առանց գումարի գյուղատնտեսությամբ զբաղվել չեն կարող: Եկող տարի հող մշակելու մասին շատ հողագործներ չեն մտածում: Այս տարվա հանձնած լոլիկի գումարները նրանք դեռ չեն ստացել:
«Ասել են մինչև տարվա վերջ կտան, բայց չգիտենք՝ կտա՞ն, թե՝ կխաբեն: Մի կոպեկ փող չկարողացանք աշխատել»,– դժգոհեցին նրանք:
Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի սեպտեմբեր ամսին 2016 թվականի սեպտեմբերի նկատմամբ կազմել է 2,5%: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 8,3%, առևտրի շրջանառություն՝ 14,2% և ծառայությունների ոլորտ՝ 16,2%:
Ինչպես փաստում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցանիշները՝ բացասական ցուցանիշ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով 11,6%:
Մանյա Պողոսյան



