Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղին խնամել և փոխանցել են բնապահպանության նախարարությանը
ОБЩЕСТВОՏավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև վերադաս հրամանատարության միջոցով կապ են հաստատել բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք՝ համապատասխան վերահսկողության տակ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Սպիտակագլուխ անգղը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:
http://armenpress.am/arm/news/



