«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս ընտրություններին կներկայանա ավագանու երկու թեկնածուով
ОБЩЕСТВО«Մենք ինքնանպատակ չենք ցանկանում մասնակցել ընտրություններին: Մասնակցում ենք միայն հաղթելու նպատակով: Եվ քանի որ նախորդ ընտրություններից հետո ժամանակը քիչ էր պատշաճ պատրաստվելու համար, այդ պատճառով էլ պաշտոնապես որևէ թեկնածու չենք առաջադրել և որևէ թեկնածուի այս պահին չենք սատարում»,– ասաց Ս. Պապիկյանը:
ՔՊ կուսակցության փոխնախագահն ասաց նաև, որ հաջորդ ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը կներկայանա պատրաստված և հաղթելու վճռականությամբ: Իսկ հիմա Կապանի քաղաքապետի և ավագանու անդամների ընտրություններին կուսակցությունը առաջադրել է ավագանու 2 թեկնածուի: Բացի այդ, նոյեմբերի 5–ի ընտրությունների ժամանակ բոլոր հանձնաժողովներում կունենան ներկայացուցիչներ:
«Մենք լինելով միակ ընդդիմադիր ուժը, այնուամենայնիվ, չէինք կարող անմասն մնալ այս ընտրություններից և ՏԻՄ ընտրությունների ժամանակ բոլոր հանձնաժողովներում էլ անդամներ ունենք»,– ասաց ՔՊ կուսակցության փոխնախագահը:
Հարցին, թե ինչ օրինականություն պահպանելու մասին է խոսքը, երբ շատ համայնքներում ղեկավարի երկու թեկնածուներից մեկն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և արդեն իսկ անզեն աչքով էլ երևում է, որ հիմնականում ընտրություններն անց են կացվելու մեկ թեկնածուով, Ս. Պապիկյանն ասաց.
«Դա բոլորովին կապ չունի, մեր խնդիրն է թույլ չտալ, որ տեղերում օրենքի խախտումներով ընտրություններն ընթանան: Բացի այդ, մենք մասնակցելու ենք ընտրություններին, որպեսզի հասարակությանը հնարավորություն տանք, որպեսզի մեր միջոցով իրենց ձայնը լսելի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կուսակցությունն այս անգամ ՏԻՄ ընտրություններին համայնքի որևէ թեկնածուի չի առաջադրել, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո զբաղված են եղել կազմակերպչական այլ գործերով:
դառնա»:
Խոսելով «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների միավորման մասին, նա նշեց, որ համագործակցության հուշագրի երեք կետերից վերջինը կուսակցությունների միավորման մասին է, սակայն այնտեղ որևէ վերջնաժամկետ նշված չէ:
«Կուսակցությունների միավորման հուշագրում որևէ ժամկետ նշված չէ, այնպես որ դեռ ժամանակ ունենք այդ մասին մտածելու»,– ասաց Ս. Պապիկյանը:



