ՀՀ վարչապետը մեծ ներուժ է տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները խորացնելու համար
ПОЛИТИКАՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը 23.5 տոկոսով աճել է»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը եւ հավելեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, ինչի մասին վկայում են վերջին շրջանում հաճախակի կազմակերպվող երկկողմ հանդիպումները:
Նրա խոսքով՝ երկու կողմերն ունեն բոլոր հնարավորությունները ոչ միայն պահպանելու ներկայիս հարաբերությունների մակարդակը, այլեւ խորացնել այն:
«Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկենք օրակարգային հարցերն եւ դրանց հետագա զարգացման հեռանկարները: Այսօր մենք նախապատրաստել ենք մի քանի փաստաթղթեր, որոնց ստորագրումը միանշանակ նպաստելու է մեր համագործակցությանը զարգացմանը»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:
http://armenpress.am/arm/news/



