Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական կողմերն իրենց գցել են համակարգային քաղաքական կաթվածի մեջ

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ.

– Պարոն Մելիքյան, շարունակվում են հայ զինվորներ զոհվել ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից: Մենք դրանից խուսափելու տարբերակ չունե՞նք, մեր ժողովրդի խա՞չն է այս ժամանակահատվածում:

– Շփման գծում մեր կողմից տրվող զոհերը կույր ճակատագրի դաժան խաղի արդյունքը չեն, այդ մահերը շատ կոնկրետ քաղաքական որոշումների հետևանքով ձևավորված իրավիճակի պայմաններում են տեղի ունենում:

– Որտե՞ղ ենք վրիպում. թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ մեր ռազմավարության ու մարտավարության մեջ:

– Շատ կոնկրետ` «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող հակամարտության կարգավորման հայեցակարգը որպես բանակցային հիմք ընդունելու հանգամանքը հակամարտության կողմերին տրամագծորեն տարբեր պահվածք որդեգրելու հնարավորություն է տալիս:

«Մադրիդյան սկզբունքները» միաժամանակ ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության անխախտելիության վերաբերյալ առկա միջազգային իրավական նորմերի կիրառելիության պայմանը: Հայաստանի դե ֆակտո իշխանությունն ընդունում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդը, բայց այն պայմանով, որ պաշտոնական Բաքուն կպարտավորվի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դրան հակառակ, ալիևյան վարչակազմն էլ պնդում է, որ նախ հայկական զինուժը պետք է առանց նախապայմանների լքի «գրավյալ» ադրբեջանական տարածքները, իսկ եթե չի լքի, ապա ադրբեջանական կողմն իրավասու է դրանք «ազատագրել» ցանկացած` այդ թվում նաև ռազմական ուժի կիրառման միջոցով: Փաստորեն այժմ հակառակորդը «Մադրիդյան սկզբունքները» կիրառելով՝ ինքնուրույն գործելու հնարավորությունն ունի: Մինչդեռ հայկական կողմերը կաշկանդված են մնում թե՛ ճակատում, թե՛ բանակցային սեղանի մոտ:

– Գուցե Ադրբեջանն ընտրել է մեզ արյունաքամ անելու մարտավարությունը: Մենք ի՞նչ պետք է հակադրենք դրան:

– Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հնարավորություն ունի այդ ռազմական միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառել, թեկուզ դիպուկահարների միջոցով: Այսինքն` կարողանում է իր քաղաքական պահանջները նաև գործնական կոնկրետ քայլերի միջոցով կյանքի կոչելու փորձեր կատարել: Մինչդեռ հայկական կողմերը որևէ ինքնուրույն արդյունավետ լծակ չունեն ստիպելու Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը:

Պաշտոնական Երևանը, «Մադրիդյան սկզբունքներին» հավանություն տալով, ինքն իրեն ու արցախյան իշխանություններին մի այնպիսի իրավիճակի մեջ է դրել, երբ հայտարարված նպատակին հասնելու համար կարող են միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի «ապակառուցողական» ագրեսիվ գործողությունները: Այսինքն՝ հայկական կողմերն իրենք իրենց համակարգային քաղաքական կաթվածի վիճակի մեջ են գցել, իսկ արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին ճակատային գծում:

Ընդհանրապես ո՞րն է մեր ռեսուրսը Ադրբեջանին դիմակայելու ու վեջնարդյունքում հաղթանակի հասնելու գործում:

– Իրավիճակը հնարավոր է փոխել և պաշտոնական Բաքվին միանգամայն այլ քաղաքական ու ռազմական պահվածք պարտադրել, ընդ որում բացառապես որոշ կոնկրետ իրավաքաղաքական քայլեր պարունակող համալիր ծրագրի գործարկման միջոցով:

Այս ուղղությամբ աշխատանք տանելու վերաբերյալ վերջին առաջարկը գրավոր ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին ներկայացվել է դեռևս 2016 թ. մարտին` ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունից մոտ երկու շաբաթ առաջ: Առաջարկը մնացել է անարձագանք:

Գոհար Սարդարյան


Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”