Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մի մասը վարչապետի թիմն է, մյուս մասն էլ՝ «попутчик»

ПОЛИТИКА

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Նարեկ Ադոնցն իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Նա ոչ միայն վարչապետի թիմի անդամ էր, այլև՝ սանիկը: Ավելի վաղ պաշտոնից ազատվեց վարչապետի թիմի մեկ այլ անդամ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը: Ի դեպ՝ մամուլում շրջանառվում էր, որ Կարեն Կարապետյանը Աշոտ Մարգարյանին նախապատրաստել էր նախարարի պաշտոնի համար: Վարչապետն է ազատվո՞ւմ իր թիմի երիտասարդ անդամներից, թե այլ ենթատեքստեր էլ կան:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ յուրաքանչյուր նշանակում և ազատում տարբեր մոտիվացիաներ և ենթատեքստեր ունի:

«Հստակ տեղեկություն չունեմ, թե նշված երկու դեպքում որն էր նշանակման և ազատման պատճառը, բայց վարչապետը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ նույնիսկ նրանք, ովքեր իր թիմից են համարվում, հավերժ չեն. եթե ինչ–ինչ պատճառներով չեն արդարացնում հույսերը՝ կազատի նաև նրանց: Կարծում եմ՝ դրական պրոցես կլինի սա, եթե, իհարկե, աշխատանքից հեռացնելու մոտիվացիան այն է, որ իր թիմի անդամները չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները և վարչապետը չի խնայում նույնիսկ իր մարդկանց: Կարծում եմ՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել այդ ազատումները: Ինչ վերաբերում է ենթատեքստերին, ապա Աշոտ Մարգարյանի դեպքում միայն լրատվական վարկածներ եղան: Նարեկ Ադոնցի դեպքում՝ ընդհանրապես որևէ վարկած չտեսա: Այս պարագայում ես ուղղակի հիմնվում եմ վարչապետի հայտարարությունների վրա, որ իր թիմի անդամները անձեռնմխելի չեն»,–Past.am-–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանը միաժամանակ չբացառեց՝ սա կարող է նաև «հների» ու «նորերի» հավերժ պայքարի հետևանքը լինել:

«ժամանակին այդ հները դժգոհում էին այն հանրապետականներից, որոնք այսօր իրենց հերթին դժգոհում են նոր երիտասարդներից: Դա միշտ լինելու է, հետագայում ներկայիս երիտասարդներն են բողոքելու եկող երիտասարդներից»,– նշեց նա:

Հարցին, թե արդյոք նույն հին հանրապետականնե՞րն են նորերին խաղից դուրս հանել, հաշվի առնելով, որ նրանք կարող են ավելի բարձր պաշտոնների հավակնել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Նման պայքար կա ցանկացած համակարգում՝ սկսած շատ փոքր ձեռնարկություններից, վերջացրած պետական մարմիններով: Պատահական չէ, որ կա նաև ապարատային պայքար տերմինը: Ես չեմ բացառում, որ վերոնշյալն այդ պայքարի արդյունքը կարող է լինել: Եթե մարդն իմ կադրն է, և որպեսզի ես իրենից ազատվեմ, իմ դիմաց պետք է բավականին լուրջ փաստարկներ դնեն: Եթե գործը հասնում է այս կամ այն կադրի հեռացմանը, և նա «իր սեփական դիմումի համաձայն» փափուկ ձևակերպմամբ թողնում–գնում է, նշանակում է, որ այդ կադրն այնպիսի բացթողում կամ սխալ է արել, որից ապարատային պայքարի ընթացքում օգտվել են իր հակառակորդները: Երևի օգտվել են այդ սխալից, միգուցե նաև ուռճացրել, որ վարչապետը նույնիսկ ցանկության դեպքում չկարողանա պահել իրենց»:

Վիգեն Հակոբյանը նշեց՝ բացի այդ, մի քանի անգամ արտահոսքեր են եղել այն մասին, որ ժամանակի ընթացքում վարչապետի թիմը կարող է թարմացվել:

«Իմ կարծիքով՝ ոչ բոլոր նախարարներն են վարչապետի սրտով, ուղղակի ավելի լավերը «ձեռքի տակ» դեռևս չեն հայտնվել: Այն ժամանակ, երբ պետք էր շտապ նոր թիմ հավաքել, զգացվում էր, որ մի մասն իր թիմն է, մյուս մասն էլ՝ «попутчик»: Ի դեպ՝ կառավարությունը թարմացնելու պրոցեսը շարունակական է լինելու: Բացի այդ, վարչապետն, ըստ իս, խորհրդականներ, օգնականներ, կամ ՊՈԱԿ–ի տնօրեններ նշանակելիս մի պրակտիկա ունի. փորձում է տեսնել, թե ինչի են ընդունակ: Եթե ընդունակ են՝ փորձում է թարմացնել նաև գործադիրը՝ նրանց նշանակելով փոխնախարարի, հնարավորության դեպքում նաև նախարարի պաշտոններում: Խորհրդականների և օգնականների ապարատը գործադիրում թարմացումներ կատարելու համար ինչ–որ չափով ինկուբատոր է: Այդ միջոցով թարմացվում է նաև կադրային բանկը, ինչի կարիքը կա: Եթե կադրերը ձգտում են և որոշ հեռանկար կա՝ համալրում են նույն գործադիրը: Հիմա տեսանք, որ նույնիսկ համալրելուց հետո ինչ–ինչ դրդապատճառներից ելնելով, այնուամենայնիվ, իր նշանակած կադրին հեռացրեց պաշոտից»,– հավելեց Վիգեն Հակոբյանը:

Աննա Բադալյան

 

 

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»