Ереван, 27.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Քրդերը Սիրիայում իրաքյան սխալներն են կրկնում

МЕЖДУНАРОДНОЕ

Իրաքյան Քիրքուքում ծավալված իրադարձությունների ընթացքում առաջին փաստարկը, որ բերվում էր նահանգում փոքրամասնություն կազմող քրդերի կողմից՝ Քիրքուքը հենց քրդական Փեշմերգայի ուժերով ԴԱԻՇ–ից ազատագրելու հանգամանքն էր: Քրդերը, սակայն, մոռանում էին նշել, որ նախ՝ ԴԱԻՇ–ի դեմ պայքարում ձեռքերը ծալած չէր նստել նաև տեղի արաբ բնակչությունը: Բացի այդ՝ Փեշմերգան, նախ և առաջ, իր ժողովրդին է պաշտպանել, որովհետև, եթե ԴԱԻՇ–ը հասներ Էրբիլ, ակնհայտ է, որ աշխարհը, եզդիներին զուգահեռ, մի նոր և առավել դաժան Ցեղասպանության մասին էր հայտարարելու: Չխոսենք արդեն այն մասին, որ նույնիսկ ԴԱԻՇ–ի նկատմամբ տարած հաղթանակը, սուվերեն երկրի տարածքում ապրող որևէ ժողովրդի, դեռ ապրիորի իրավունք չի վերապահում սեփականացնել այդ երկրի տարածքները: Այն էլ նավթաշատ Քիրքուքը, որը սեփականացնելու քրդական փորձը թշնամանք առաջացրեց թե՛ Կենտրոնում, թե՛ արաբ բնակչության շրջանում:

Նույն սխալը, ցավոք, այժմ էլ Սիրիայում է գործվում: Երեկ Քրդական դեմոկրատական ուժերը հայտարարել են Սիրիայի ամենախոշոր՝ Դեյր էզ–Զորի նահանգում ձգվող Ալ–Օմար նավթադաշտերի՝ ԴԱԻՇ–ից գրավման վերաբերյալ, հատուկ չարախնդությամբ շեշտելով այն փաստը, որ Սիրիայի կառավարական ուժերը հանքավայրերից ընդամենը երեք կիլոմետր հեռավորությամբ են գտնվել: Այլ կերպ ասած՝ սիրիական քրդերն ակնարկել են, որ ճիշտ Ռաքքայի նմանությամբ՝ Դամասկոսն այսուհետ չի կարող որևէ հավակնություն ունենալ իր իսկ տարածքների և օրական շուրջ 75 հազար տակառ նավթի արդյունաբերությամբ հայտնի Ալ–Օմարի նկատմամբ:

Խնդիրը, սակայն, այն է, որ քրդերն, այսպիսով, իրենց դեմ են տրամադրում ոչ միայն կենտրոնին, որն արդարացիորեն է մատնանշում ամերիկյան օժանդակության, հետևաբար նաև՝ օտար ինտերվենցիայի փաստը, այլև տեղի արաբական ցեղերին: Մասնավորապես՝ Ալ Օմարի հարակից գյուղերի (Դառնաջ, Սուվայդան, Ջազիրա, Ալ–Ջուրզի, Ալ–Տայանա, Զայբան և Ալ–Հավայիջ) աշիրաթների կամ ցեղերի ներկայացուցիչներին, որոնք, պետական Ալ–Ֆուրատ նավթային ընկերության հետ միասին, երկրի այս հատվածից օրական 12 հազար տակառ նավթ էին արդյունահանում: Չխոսենք արդեն Շուհայլ քաղաքի մասին, որի ընտանիքներին էլ օրական մոտ 10 հազար տակառ նավթ էր բաժին հասնում, ցրելով նաև սունի արաբներին ճնշող՝ ագահ Ասադի մասին պատմվող առասպելները: Քրդերն, ուրեմն, պաշտոնական բանակից բացի, լուրջ խնդիրներ են ունենալու նաև այստեղ հաստատված Ալ–Սայադների, Ալ–Միզաալի և Ալ–Ֆայադների և մնացած ընտանիքների հետ, որովհետև սեփականել են մի բան, որ իրենցը չէ: Այն էլ՝ օտարերկրյա զենքով և երկրի մասնատման անթույլատրելի օժանդակությամբ: Իսկ եթե հաշվի առնենք, որ ԴԱԻՇ–ը համարյա ամբողջովին ոչնչացրել է Դեյր–էզ–Զորի՝ Ալ–Խարատ, Ալ–Վարդ, Ալ–Թայիմ և Ալ–Ջաֆրա նավթի հանքավայրերը, ստացվում է, Ալ–Օմարի համար պայքարն ավելի է թեժանալու, և ոչ ոք ոչինչ չի հանդուրժելու:

Այս պատկերն, իհարկե, լրջորեն է անհանգստացրել նաև Ռուսաստանին: Փորձագետները նշում են, թե այն կիսատ–պռատ հայտարարությունները, որ Աստանայի բանակցությունների շրջանակը շատ շուտով ևս մի անդամով է լրանալու, հենց քրդերին են վերաբերում: Այլ կերպ ասած՝ ռուսներն, իբր, Դամասկոսին համոզելու են բանակցել քրդերի հետ, հուսալով, որ սրանք հետ կտան նավթահորերը՝ հետագա տհաճություններից խուսափելու համար, Դամասկոսն էլ վերջապես կհաշտվի դաշնային Սիրիայի ձևավորման անհրաժեշտության հետ:


Արդյո՞ք Աստանայի նոր դերակատարը քրդերն են իսկապես լինելու կամ կհամաձայնի՞ Դամասկոսը դրան: Քրդերն իրենք կհամաձայնե՞ն հետ քաշվել իրենց բնակության վայրերը: Վերջապես՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի և Իրանի արձագանքը: Սրանք հարցեր են, որ անպատասխան են մնում առայժմ: Նշենք միայն, որ երեկ խնդրի առնչությամբ Թվիթերյան իր էջում հետաքրքիր գրառում էր արել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը՝ հայտարարելով, թե չնայած ամերիկյան օժանդակությամբ քրդական հաջողությանը՝ գլխավոր մարտը դեռ աջևում է…

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Past.am 

Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия Украине