Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Միլանն ու Վենետիկը լայն ինքնավարություն են պահանջում

МЕЖДУНАРОДНОЕ

Եվրոպայում շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում: Բրյուսելը դեռ չէր հասցրել մարսել կատալոնական իրադարձությունները, երբ հայտնի դարձավ, որ այժմ էլ Իտալիայի 2 մարզերը՝ Լոմբարդիան ու Վենետոն են կենտրոնախույս տրամադրությունների գրկում հայտնվել: Ճիշտ է՝ Միլանում և Վենետիկում անկախության կոչեր չեն հնչել, և հոկտեմբերի 22–ին անցկացված հանրաքվեն էլ սոսկ լայն ինքնավարություն է պահանջել Հռոմից: Բայց նաև ակնհայտ է, որ ամեն բան հենց դրանից է սկսվում, և Կատալոնիայում նույնպես Մադրիդի վարած անարդար հարկաբյուջետային քաղաքականությունը առիթ դարձավ Բարսելոնայի անջատողականության համար: Սխալ, որ նույնությամբ կրկնվում է նաև Իտալիայում: Տեսեք. Լոմբարդիան ու Վենետոն Իտալիայի համախառն ներքին արդյունքի մոտ 30%–ն են ձևավորում: Միաժամանակ, Կենտրոնին վճարած հարկերի համեմատությամբ, 2 մարզերն էլ անհամեմատ քիչ են ֆինանսավորվում (Լոմբարդիան, օրինակ, ամեն տարի ստացած ֆինանսավորումից 54 մլրդ եվրո ավելի շատ հարկ է վճարում Հռոմին, իսկ Վենետոյի դեպքում տարբերությունը 15,5 մլրդ եվրո է կազմում), և անարդարացի չէ, որ տեղի ղեկավարությունը կամենում է առնվազն 2 անգամ կրճատել Հռոմին փոխանցվող գումարների չափը: Ավելին՝ հենց այսօրինակ քաղաքականության արդյունքում են մարդիկ Լոմբարդիայում ղեկավար ընտրել Ռոբերտո Մարոնին, Վենետոյում՝ Լուկա Ձայանին, որոնք ընդգրկված են ընդդիմադիր, աջ–կենտրոնախույս և հակամիգրացիոն գաղափարախոսությամբ մի կուսակցության՝ Հյուսիսի լիգայի շարքերում, որը համոզված է, որ նախ՝ հարուստ հյուսիսը պարտավոր չէ կերակրել աղքատ հարավին, և հետո՝ իրենք ընդհանրապես պարտավոր չեն հյուրընկալել Բրյուսելի քվոտայով իրենց երկիր ժամանող միգրանտներին: Փաստ, որ այժմ կրկնակի է տագնապեցրել Կենտրոնին: Այստեղ մի կողմից՝ կասկածում են, որ Սահմանադրությամբ չարգելված գործընթացն ինչ–որ պահի անկառավարելի կդառնա, մյուս կողմից՝ տագնապում են, որ հաջորդ տարվա ընտրությունների շեմին Հյուսիսի լիգայի քաղաքական դիրքերն էլ ավելի կամրապնդվեն՝ սաստկացնելով միասնական, բայց այդպես էլ մինչև վերջ չմիավորված Իտալիայի հյուսիս–հարավ հակասությունը: Հենց այս պատճառով են Հռոմում խիստ թատերականացված դետալներ տեսել 2 մարզերի ղեկավարության պահվածքում, և մամուլն էլ իր հերթին է առայժմ զգուշորեն, բայց հստակ ակնարկում այն մասին, որ Լոմբարդիան ու Վենետոն կարող էին Սահմանադրության համաձայն՝ ուղիղ բանակցություններ սկսել Հռոմի հետ և խուսափել այդ նպատակի համար լուրջ գումարներ ծախսելու հոգսից ու հանրաքվեի ավելորդ աղմուկից:

Ինչ են սրան պատասխանել Միլանում և Վենետիկում՝ չգիտենք, բայց, տեղի ղեկավարության գործելակերպն էլ հասկանալի է: Բանն այն է, որ չնայած առավել լայն ինքնավարություն պահանջող Հանրաքվեն թույլատրված է իտալական Սահմանադրությամբ, սակայն, այն պարտադիր իրավական ուժ չունի և կառավարությանը ոչնչով չի պարտավորեցնում: Եվ քանի որ այդ դժգոհություններն էլ նոր չեն, հավանաբար, տեղերում հանգել են Հանրաքվեին այն պարզ բացատրությամբ, որ Հռոմի համար դժվար կլինի հաշվի չնստել երկրի ՀՆԱ–ի համարյա 1/3–ը արտադրող 15 միլիոնանոց բնակչության հետ: Ի վերջո, պաշտոնական արդյունքների համաձայն, Լոմբարդիայում անցկացված Հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող բնակչության 40, իսկ Վենետոյում՝ 57%–ը: Իսկ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ թե՛ Միլանը, թե՛ Վենետիկը, 90% մեծամասնությամբ, կողմ են արտահայտվել ինքնավարության ընդլայնմանը, ի տարբերություն Մադրիդի՝ թերևս, Հռոմից պիտի առավել մեծ խոհեմություն ակնկալել: Համենայն դեպս, Միլանն ու Վենետիկն այդ հարցում լիահույս են:

 

 

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения