Ողբերգական ավտովթար Արագածոտնում. կա 1 զոհ, 3 վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 FZ 096 համարանիշի և Opel մակնիշի 35 MF 811 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի հիվանդանոցի հերթապահ բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



