ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները
МЕЖДУНАРОДНОЕԿասպից ծովում ռուսական նավատորմի հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Իրանցի նավաստիները ռուսական նավատորմի նավաստիներին հյուրընկալվել են ոչ պաշտոնական այցով հոկտեմբերի 20-23-ը: «Ոչ պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է անցկացվել Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատարության և
Իրանի ռազմական նավերի ջոկատի հրամանատարության միջև, որի ընթացքում քննարկվել են Կասպից ծովում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հարցեր»,- ասել է Աստաֆևը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



