Այսուհետ Նոյ-Գուչչի համատեղ բրենդն աշխարհին կներկայանա «Regal» կոնյակով
БЛОГԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցանկացած պետության տնտեսության կայունության գրավականը դա ստաբիլ ներդրումներն ու ազգային արտադրանք է: Այս փաստն հաշվի առնելով, Հայաստանի ամենավստահելի գործարար Գագիկ Ծառուկյանը, իր գործունեության հիմքում ընդունելով վերոնշյալ կանխադրույթները՝ շարունակում է նորանոր բարձունքներ գրավել:
Հերթական գլուխգործոցը ծնվեց իտալական համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի՝ Գուչչի հետ համագործակցության արդյունքում: Թողարկվեց նոր կոնյակ, որն իր մեջ ներառում է հայկական ավանդականն ու իտալական նրբագեղությունը: Նոյ-Գուչչի համատեղ բրենդն աշխարհին կներկայացնի Regal կոնյակը, որը կարող է մրցակցել համաշխարհային ճանաչում ունեցող ցանկացած խմիչքի հետ:
Նմանատիպ համագործակցությունները սկսվում են փոխադարձ վստահությունից և գործի նկատմամբ անմնացորդ նվիրումից:Եվ հենց սա էր պատճառը, որ հանրահայտ Գուչիո Գուչչիի թոռ Ուբերտո Գուչչին, իր առաջին այցից հետո Հայաստան, երբ ծանոթացավ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, անվերապահորեն ցանկություն հայտնեց համագործակցել և այսօր տեսնում ենք այդ համագործակցության պտուղները: Հսկայածավալ ներդրումից բացի, արտադրված նոր կոնյակը նաև եզակի հնարավորություն է աշխարհին ներկայանալ նոր որակական տվյալներով, ինչը բնականաբար մեծ ճանաչողություն կբերի Հայաստան պետությանը:
Իհարկե գովելի է, երբ դարերի խորքից մեզ հասած ազգայինն ու ավանդականը շարունակվում է պահպանվել և դեռ ավելին, շարունակում է զարգանալ և համաշխարհային ճանաչողություն ստանալ:Այսօրինակ գործարարները յուրաքանչյուր պետության շարժիչ ուժ են հանդիսանում, որոնց եռանդն ու հայրենասիրությունը, ի շահ պետության և հասարակության է ծառայում:
Ավելի քան երկու տասնամյակ ձգվող գործունեությունը ուսումնասիրելով, վստահաբար կարելի է ասել, որ սա Ծառուկյան ընտանիքի շարունակական ձեռքբերումներից հերթականն է և դեռ նորանոր ձեռբերումներ են սպասվում, ինչի արդյունքում ապագայում դեռ շատ ու շատ ուրախանալու առիթներ կունենանք:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



